Հոկտեմբերի 26-ը Զոքանչի միջազգային օրն է։ Այս տոնը նշելու ավանդույթը սկզբնավորվել է Միացյալ Նահանգներում 1920-ական թվականներին, սկզբում այն ընկալվել է իբրև կատակ, այնուհետև սովորույթը տարածվել է այլ անգլալեզու երկրներում ևս։ Տոնի հիմնական նպատակն ընտանիքի 2 կարևոր անդամների միջև հարաբերությունների բարելավումն է։ Ընտանիքի անդամները, հատկապես՝ փեսաները, այս օրը պետք են առավել ուշադիր ու հոգատար լինեն, կատարեն իրենց սիրելի զոքանչների բոլոր ցանկությունները և նվերներ մատուցեն նրանց։ Այս օրը խորհուրդ է տրվում փեսաներին շնորհակալություն հայտնել իրենց սիրելի զոքանչներին, որ նրանք այդքան լավ աղջիկ են դաստիարակել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել