Կիրակնօրյա ընթերցանության նյութերը ես ընտրում եմ, իհարկե, իմ ճաշակով, իմ ընթերցածից… Չինաստանը շարունակում է զարմացնել. ուրիշ աշխարհ է, թվում է՝ իմ իմացած ոչ մի երկրի նման չէ… Ահա, ես մտածում եմ «Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»-ին Բանգլադեշում (չեք ասի՝ մեծ աշխարհ չէ) մեկ-երկու հարյուր մարմնամարզիկ, նետաձիգ, հրաձիգ, սուսերամարտիկ ու հեծանվորդ դուրս բերել «Սեբաստացի» մարզադաշտում թիթիզանալու-ուրախանալու համար, իսկ սրանք, տեսեք-տեսե՜ք՝ միանգամից հիսուն հազար մարդ… Թիվ է, է՜… Մնաց մյուս տոնին՝ մեր ուսումնական նախագծերն օրացույցով ամենամյա են…

Հիմա էլ քաղաքակրթության այրող-ավերող մոլուցքը հասել է սուրբ հող՝ Պաղեստին. պաղեստինաիսրայելական հակամարտությունը ճրթճրթում է, մեր աչքի առաջ այրվում է նախահայր Հովսեփի դամբարանը

Այսպիսի նյութերով հարուստ չէ հայկական ինտերնետը: Ահա ինչու արժե կարդալ ադրբեջանական դիմադիր գործիչ, քաղաքագետ, «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արասթուն Օրուջլուի հետ հարցազրույցը. «Ինչ վերաբերում է ադրբեջանական հասարակության վերաբերմունքին, ապա այն շատ չի փոխվել, և ճնշող մեծամասնությունն անգամ մտքի ծայրով չի անցկացնում, որ երկրի տարածքի մի մասը կարող է անջատվել Ադրբեջանից»…

Շարոնակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել