Ավստրալիացի զույգը մի քանի ժամ անցկացրեց Հնդկաստանի բանտում միայն այն պատճառով, որ հնդիկ ակտիվիստին դուր չէր եկել զբոսաշրջիկի ոտքի վրայի դաջվածքը: Աստվածուհու պատկերով դաջվածքն արված էր զբոսաշրջիկի ոտքի վրա:

21-ամյա Մեթ Գորդոնն ու իր ընկերուհի Էմիլի Կասսիանուն ճաշում էին, երբ այցելուներից մեկը հայտարարեց, որ այս զբոսաշրջիկի ոտքի դաջվածքն անհարգալից վերաբերմունք է դեպի հնդկական կրոնը:
Զբոսաշրջիկները հայտվեցին բանտում և ստիպված եղան բացատրագիր գրել: Մի քանի ժամ բանտում անցկացնելուց հետո զբոսաշրջիկն իր ֆեյսբուքյան էջում արտահայտեց իր վրդովմունքը՝ նշելով, որ ոչ ոք իրավունք չունի որևիցե մեկին դատել իր նախասիրությունների համար, մանավանդ, երբ որևէ վիրավորական քայլ չի կատարվել դեպի այլ մշակույթը:

Աղբյուրը՝ travelweekly.com կայքից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել