«Ասում են, թե դեռ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները չհաստատված, արդեն սկսվել է «արջի մորթու» համար բզկտոցը. այն է` որ նախարարությունն ումն է լինելու, ով քանի նախարար, մարզպետ, փոխնախարար է ունենալու, և վերջապես` ով ինչ պաշտոն է զբաղեցնելու։ Բզկտոցը ոչ միայն ներհանրապետական տանդեմում է, այլև ԲՀԿ-ՀՅԴ կոնգլոմերատում։

«Նոն-ստոպ» կրակահերթի տակ է հայտնվել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. նրա պորտֆելի համար անզիջում պայքար է և ՀՅԴ-ում, և ԲՀԿ– ում։ Ո՞ւմ կհասնի ի վերջո այդ նվիրական «աթոռակը», Սերժ Սարգսյանն այս պահին չի ասում։ Ավելին՝ ՀՀԿ-ում ցանկանուն են, որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն կոալիցիայի մաս կազմեն ոչ թե հանրաքվեից, այլ խորհրդարանական ընտրություններից հետո։ Կդիմանա՞ այդքան 125-ամյա ՀՅԴ-ն։ ՀՀԿ-ականներն ընդգծված հեգնանքով ասում են՝ դժվար, շատ ծեր է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել