Երկու օր է՝ տարբեր լրատվական կայքեր տարածում են այն լուրը, որ ԵՊՀ ֆիզիկայի ամբիոնի գիտխորհրդի նիստում միաձայն դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին: Իսկ այսօր էլ տարածում ստացավ ԵՊՀ ռեկտորի խոսքն առ այն, որ քննարկվել է ընդհանուր փոփոխություններ իրականացնելու հարցը, և ընդամենը կարծիքներ են հնչել, թե ներկայիս կիսապատերազմական իրավիճակում դրա ժամանակը չէ:

Իհարկե շատ լավ է, որ քաղաքացիները քննարկում են երկրի ապագայի ու ուրվագծվող տեսլականների հետ կապված կարևոր իրադարձությունը, բայց, այնուամենայնիվ, մի քանի հարց է առաջանում.

1. Արդյո՞ք ԵՊՀ ֆիզիկայի ամբիոնի գիտխորհուրդը չունի նեղ մասնագիտական ու կրթական թեմաներ, որ անդրադառնում է քաղաքականությանը:

2. Լրատվականներն ինչո՞ւ են այսպես ակտիվ տարածում, ես իհարկե որոշ չափով կընդունեի, եթե այսպիսի թեմա պտտվեր, օրինակ, իրավագիտական ամբիոնի պարագայում:

Այնպիսի տպավորություն է ստացվում, որ այսօրինակ բոլոր ամբիոնների դեկանատների ու դասախոսների խոսակցությունները պետք է դառնան հանրային լայն ներկայացման առարկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել