Երևի մի 10 անգամ էս գրել եմ: ՃՃ

Մի հատ փոքր գյուղաքաղաք ա լինում, որն ունենում ա մի հյուրանոց:
Մի օր էդ քաղաք մի մեծահարուստ ա գալիս, մտնում ա միակ հյուրանոցը, ասում ա՝ էս 100 դոլար պահեք, գնամ, ձեր քաղաքը ման գամ, տեսնեմ՝ արժի՞ մնալ, գամ, մնամ ձեր հյուրանոցում, թե չարժի, իմ փողը տվեք, ես գնամ:
100 դոլարը տալիս ա, դուրս ա գալիս:
Էս հյուրանոցի տերը մտածում ա, դե ոնց էլ լինի, մեր քաղաքում մի օրվա նայելու բան կլինի, ո/ւր պիտի կորի, մեկ ա՝ գալու ա մնա:
Արի կլինի՝ էս 100 դոլարով տանեմ, մսավաճառի պարտքը փակեմ, ու տանում ա, տալիս ա 100 դոլարը մսավաճառին:
Մսավաճառն ուրախանում ա, էս ի՜նչ լավ պահի փողը հասավ, տանեմ, դերձակի 100 դոլար պարտքը տամ, տանում, տալիս ա:
Դերձակը, 100 դոլարը ստանալով, Աստծուն գոհություն ա հայտնում ճիշտ ժամանակին հայտնված 100 դոլարի համար ու տանում ա, հացթուխի 100 դոլար պարտքը տալիս ա:
Հացթուխն, իրերի նման հաջող դասավորվածությունից ուրախացած, տանում ա հյուրանոցատիրոջ 100 դոլար պարտքը փակում ա:
Մի ժամ հետո մեծահարուստը գալիս ա, ասում ա՝ ձեր քաղաքը դուրս չեկավ, իմ 100 դոլարը տվեք, ես գնամ: Հյուրանոցատերը տալիս ա 100 դոլարը:
Արդյունքում քաղաքում իրականում ոչ մի լումա չավելացավ, բայց լիքը մարդիկ ազատվեցին պարտքերից:

Հետևաբար, փող տպելը կարևոր չի, կարևորը փողի ճիշտ շրջանառությունն ա, որը ոչ քո սիրած Ռուսաստանում կա, ոչ էլ Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել