Դերասանուհի Մարիամ Մելիքյանի անձնական կյանքը մշտապես քննարկման կիզակետում է։ Խոսակցություններ են տարածվել, որ նա բաժանվել է ամուսնուց, և հենց դա է պատճառը, որ այս փուլում Հայաստանում է ու այստեղ է ծննդաբերելու։

BlogNews-ի հետ զրույցում Մարիամն ասաց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ «Ես և Գոռը չենք բաժանվել, հենց հիմա նա կողքիս է։ Հոկտեմբերի 19-ին լրացավ մեր ամուսնության 1-ամյակը, և Գոռն ինձ մեծ անակնկալ մատուցեց։ Չէի մտածում, որ մոռացած կլինի, սակայն գիտեի, որ իր գործերն այս փուլում խառն են, և չի կարող գալ Հայաստան։ Մամաս և մյուս հարազատներս առաջարկեցին՝ գնանք ռեստորան ուրախանալու, նստած էի, Գոռը մտավ՝ ծաղկեփնջով, մեր լուսանկարով, որի վրա գրված էր. «Շնորհավոր մեր ամուսնության 1-ամյակը, սիրելիս»։ Շատ ռոմանտիկ բաներ էր կազմակերպել»,- ասաց դերասանուհին։

Մարիամի խոսքով՝ ինքը տեղափոխվել է Հայաստան, ամուսինը գնում-գալիս է։ «Ես որոշեցի, որ աղջիկս Հայաստանում ծնվի, ունենա հայկական անձնագիր։ Հիմա էլ չխոսեն, թե արտերկրյա անձնագիր ունենալու համար դրսում ծննդաբերեցի,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ իր համար կարևոր էր նաև մայրիկի օգնությունը։ -Մենք շատ կապված ենք, և ես շատ եմ կարևորում, որ այս փուլում նա կողքիս լինի»։

Հարցին՝ դժվար չէ, որ ամուսինը կողքին չէ, Մարիամը պատասխանեց, որ Գոռը 15 օրը մեկ գալիս է Հայաստան։ «Ես բացարձակ չեմ զգում իր պակասը։ Երբ նա այստեղ չէ, մենք 24 ժամ հեռախոսով խոսում ենք»,- նշեց նա։




