Ժողի հանրապետական կուսակցության անդամ ռեկտորը հնարավորինս զգուշորեն փորձում է դուրս գալ լրագրողի հարցերի տակից՝ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի սկանդալի վերաբերյալ։ 
Մի կողմից` նա դեկլարատիվ հայտարարություններ է անում, թե հենց մյուս օրը կհեռացներ աշխատանքից Մելքումյանին, եթե բանավոր բողոք լիներ, որ վերջինս կաշառք է վերցնում։ Այնուհետև պատմում է, թե ինչ գերուշադիր ու զգայուն է ինքը նման հարցերի վերաբերյալ, ու որ իր պատասխանատվության աստիճանն այնքան մեծ է, որ իրեն է վերագրում պատասխանատվության մի մասը, որովհետև Մելքումյանը թեև մանդատակիր է, բայց այնուամենայնիվ, մնում է իր ենթական՝ ԲՈւՀ-ի մասշտաբներով։
Մի խոսքով, ողջ 8 րոպեանոց հարցազրույցի ընթացքում ՀՊՏՀ-ի ռեկտոր Աթոյանը խոսեց շատ, բայց չասաց ոչ մի կոնկրետ բան։ Թերևս միակ կոնկրետ բանը, որը նշեց, որ կկանչի իր մոտ Մելքումյանին ու կզրուցի նրա հետ...
Դժվարանում եմ պատկերացնել անգամ, թե այդ ի՞նչ պետք է զրուցեն, հո չե՞ն հարցնելու՝ արդյո՞ք ճիշտ է, որ Մելքումյանը պաշտոնական չարաշահումներ է արել, կամ ստել է լրագրողներին, կամ անհասկանալի եկամուտներ ունի անհասկանալիորեն իր սեփականությունը դարձած տարածքներից։
Մի խոսքով, ռեկտորն այնպես էր իրեն պահում, ասես ոչ թե իր ենթակայի մասին էր խոսքը, այլ իր վերադասի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել