3 բաժին բրդուճի համար`
6 կտոր հաց
Բեշամել (պատրաստված 20 գր կարագից, 20 գր ալյուրից, 25 մլ կաթից, աղից և մշկընկույզից):
150 գր խոզապուխտ
100 գր քերած պանիր

Հացի կտորների վրա քսել սոուսը:
1 կտորի վրա շաղ տալ քերած պանիրը, խոզապուխտի կտորները և 2-րդ կտոր հացով ծածկել: Ձեռքով թեթևակի սեղմել և դարձյալ պատել սոուսով, ավելացնել քերած պանիրը:
Բրդուճները շարել յուղաթղթով ծածկված թավայի մեջ և եփել 170 աստիճան տաքացված ջեռոցում, մինչև պանիրը կհալչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել