Ես լավ եմ հասկանում քաղաքապետի ջանքերը`մեր մայրաքաղաքին տոնական տեսք հաղորդելու տեսակետից, բայց չեմ հասկանում` ի՞նչ կապ ունեն բազամատեսակ կենդանիները Ամանորի խորհրդի հետ: Ես առաջարկում եմ քաղաքապետարանին, ավելի լավ է տարբեր գույնզգույն լույսերով ու եղևնիների ճյուղերով զարդարեք Երևանի փողոցները, ծառերը, քան էսպիսի բան անեք, իրոք գեղեցիկ չէ, չնայած որ դուք բարի ցանկությամբ եք սա անում, բան չունեմ ասելու: Երևանը էսպես կամաց-կամաց վերածվում է կենդանական մայրաքաղաքի, իրոք մի հատ քաղաքացիների կարծիքը հարցրեք, սոց. հարցումներ արեք, տեսեք ձեր մի քանի դիզայներների մտահղացումները հենց Երևանի բնակիչների համար ընդունելի՞ են, թե՞ ոչ:

Լուսանկարները` Հրաչյա Բարխուդարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել