ՀՀ քաղաքական դաշտում սպասվելիք ամենակարևոր իրադարձությունը սահմանադրական բարեփոխումների իրականացման հանրաքվեն է: Ինչպես ցանկացած հարցի դեպքում, այնպես էլ այստեղ կան կողմ և դեմ կարծիքներ, սակայն մինչ օրս լուրջ ու գաղափարական պայքարի բացակայություն է նկատվում:
Կարելի է փաստել, որ իշխանությունները կարողացել են այս հարցի շուրջ կոնսոլիդացնել ուժերի և մասնագետների, ինչը դժվար է պնդել ՈՉ-ականների դեպքում:

Վերջիններիս մոտ համախմբումը, ինչպես երևում է, դեռ այդքան էլ չի ստացվում: «ՈՉ»-ի ճակատը հիմնականում կազմված է 3 ճյուղից.

1.ՀԱԿ-ՀԺԿ միավորումն է, որոնց քաղաքական կշռի մասին, կարծում եմ, ավելորդ է խոսելը. դրա մասին հավաստող ամենակնառու փաստերից է ԱԺ ՀԱԿ խմբակցությունում առկա վիճակը:

2.Ժառանգության, ավելի ճիշտ դրա փլուզումից հետո մնացած մարդկանց ու Հիմնախնդիր խորհրդարանի խումբն է, ինչը քաղաքական ուժ համարելն ուղղակի անլուրջ է:

3.Քաղաքացիական սեկտորն է, որը, թերևս, ամենամեծ պոտենցիալ ունեցող ճյուղն է, սակայն նրանցից մոտ զգացվում է հուզականություն ու փորձի պակաս: Գուցե կարողանան ապագայում ազդեցիկ ուժ ձևավորել, սական այս պահին ակնհայտ է, որ եղանակ չեն փոխում:

Ոչ-ականների մասնատված ու անատամ գործելաոճի ֆոնին չի կարելի անտեսել հանրային անտարբերությունը, ինչը լրացուցիչ խոչընդոտ է սահմանադրական փոփոխությունները մեծամասնության համար անընդունելի ներկայացնելու փորձ անողների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել