Հա ասի չգրեմ, բայց հա նոր անակնկալներ ա մեզ մատուցում Գարիկն իրա կլանի հետ։ Ամենայն լրջությամբ ասում եմ, այսպիսի բառդակ մեր եկեղեցու 1700-ամյա պատմությունում հազվագյուտ դեպքերում է եղել, եթե եղել է։ Այն աստիճան են հասցրել, որ Հայ առաքելական եկեղեցին ավելի շատ ինչ-որ առևտրային կորպորացիա է հիշեցնում, քան հոգևոր կառույց։



Օրինակ՝ բացատրեք ինձ՝ վատ քրիստոնյայիս, թե քանի՞ գրոշ արժի էդ կնունքի մասին 5000 դրամանոց վկայականը, եթե ապաշքյարա մկրտում են ում ասես, մենակ թե մուծվի ըստ սահմանված տարիֆների։

Ոչ մի բան չունեմ «6-րդ զգայարանի» էքստրասենս Անի Գրիգորյանի դեմ, բայց բլին, էս մարդու գործունեությունը թե՛ շոուի մակարդակով, թե՛ շոուից դուրս ուղղակիորեն հակասում է քրիստոնեությանը, քանի որ գուշակությունն ու կախարդանքը ծանր մեղք է։ Հետևաբար, եթե Անի Գրիգորյանը կնքվելուց հետո կտրուկ չդադարեցնի իր այդ գործունեությունը, ստացվում է, որ հերթական անգամ ապաշքյարա կնքել են՝ առանց ուշադրություն դարձնելու՝ ով ա ու ինչով ա զբաղվում։

Ու հիմա, մոգությամբ ու գուշակությամբ զբաղվողը 5000 դրամանոց վկայական ունի, իսկ էն Թուրքիայից եկած հայերը, որ ցանկացել էին կնքվել, մերժվել էին՝ պատճառաբանությամբ, որ մեր եկեղեցական հանճարները վստահ չէին իրենց անկեղծության վրա։ Ու սա սրիկայություն ա։ 

Հասկանալի ա, չէ՞, ինչ ա եղել. էդ ծպտված հայերը չեն իմացել կամ էլ չեն ուզել մուծվել Գարիկի սահմանված տարիֆով, ու պարզվել է, որ մեր եկեղեցին խիստ բծախնդրորեն ա մոտենում նրան, թե ում ա կնքում, իսկ Հայաստանի ամենաճանաչված (շնորհիվ հեռուստատեսության) էքստրասենսն ու ոչ աստվածահաճո պրակտիկաների գիտակը դաբռո ստացել ա, որովհետև գարիկյան տարիֆներով մուծվել ա։

Թքեմ ձեր աննամուս երեսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել