
Տարիներ առաջ արված այս լուսանկարում պատկերված են մարդիկ, ովքեր որոշակի փուլում բավականին ճանաչված ու սիրված էին հանրության կողմից, սակայն հաճախ չեն հայտնվում եթերում։ Միակ բացառությունը, թերևս, Միհրան Ծառուկյանն է, ով այսօր մասսայականություն է վայելում՝ հանդես գալով և՛ որպես երգիչ, և՛ որպես դերասան։
Միհրանից աջ նստած է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը, ով հեռուստադիտողներին առավելապես հայտնի է «Ընտանեկան լոտոյից» և մի շարք այլ նախագծերից։ Գևորգն արդեն մի քանի տարի առաջ տեղափոխվել և աշխատում է ԱՄՆ-ում։

Նկարում միակ կինը երգչուհի Լուսինե Պողոսյանն է, ում կատարումներից հայտնի է հատկապես «Ինչ-որ կամ...» երգը։ Լուսինեն վերջին ամիսներին հանդես չի եկել նոր կատարումներով։ Նրա վերջին տեսահոլովակը Մհերի հետ դուետն էր՝ «Մեղավոր, թե՝ անմեղ», որին հաջորդեց երկարատև դադարը։

Տևական ժամանակ եթերում չէ նաև դերասան Գնել Սարգսյանը (նկարում՝ աջից), ով հանրությանն առավելապես հայտնի է հեռուստասերիալներից։ Սիրված դերասանը տարիներ առաջ մեկնել և մինչ այսօր բնակվում է Ռուսաստանում։




