Այժմ iPhone-ի օգտատերերը կարող են որսալ ուրվականներին: Դա հնարավոր կլինի Mr. Ghost անվամբ հատուկ սարքի միջոցով, որը բռնում է առարկաներից դուրս եկած էլեկտրամագնիսական ճառագայթումը: ՛

Բացառիկ այդ ստեղծագործության մշակողն է Ահարոն Ռասմուսենը: Սարքավորումն իրենից գնդիկով գրիչի չափսի, ոչ մեծ ալեհավաք է ներկայացնում, որը տեղավորվում է ականջակալների համար նախատեսված բնիկում: Ըստ երևույթին, Mr. Ghost-ը հայտնաբերում է էլեկտրամագնիսային ճառագայթման աղբյուրը: Սակայն տեսականորեն սարքի օգնությամբ կարելի է գտնել անտեսանելի իրերը, որոնք էլեկտրամագնիսական ալիքներ են առաջացնում, այդ թվում նաև ուրվականներին:

Ստեղծագործողի խոսքերով, այդպիսի ալեհավաք դեռևս 4 հատ կա: Նա խորհուրդ է տալիս դրանց օգնությամբ մանրազնին ուսումնասիրել տների այն նկուղները, որտեղ վախենում էիք մտնել փոքր ժամանակ: 

«Ուրվականների որսորդ» խաղից բացի սարքավորումը կարող է օգուտ բերել` հայտնաբերելով էլեկտրամագնիսական գերճառագայթմամբ իրերը, հնարավոր է դրանցից հեռու մնալ և այդ կերպ պահել առողջությունը: Սարքը հնարավոր է պատվիրել Kickstarter կայքում` 25 դոլարով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել