Բաքվի բռնապետական վարչակարգը հատկապես ծանր է տանում արհեստածին Ադրբեջանական Հանրապետության կազմում հայտնված կովկասյան պարսիկների (թաթերի) շրջանում սեփական մշակութային, հասարակական և քաղաքական իրավունքների վերականգնման համար ծայր առած շարժումը, որն իր գործունեության ընթացքում հմտորեն օգտագործում է նաև արդի ցանցային տեխնոլոգիաները:

Ընդամենը մի քանի օր առաջ Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի ներկայացուցիչներից մեկի անցկացրած լրագրողական հետաքննության ընթացքում վերջինս հանգել է այն եզրակացության, որ կովկասյան պարսիկների (թաթերի) շարժումը փաստացիորեն ամենավտանգավորն է Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների մյուս բոլոր շարժումների համեմատ, իսկ միևնույն համատեքստում Բաքվում գործող «Սահմանադրական հետազոտությունների հիմնադրամի» նախագահի կարծիքով՝ համացանցային տիրույթում «անջատողականների» դեմ պայքարը չափազանց բարդ և դժվար հանձնառություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել