Հոկտեմբերի 17-ին նշվում է աղքատության վերացման միջազգային օրը: Այս օրվա պատմությունը կապված է 1987թ. հոկտեմբերի 17-ի հետ: Այդ օրն ավելի քան հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948թ. ստորագրվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես հարգանքի տուրք ծայրահեղ աղքատության, բռնության ու սովի մատնված մարդկանց:
Այդ ժամանակից ի վեր ամեն տարի հոտեմբերի 17-ին սոցիալական տարբեր ծագման և համոզմուքնների տեր մարդիկ են հավաքվում՝ իրենց սկզբունքների անխախտելիությունը հաստատելու և չքավորներին համերաշխություն հայտնելու համար: ՄԱԿ-ը 1992թ. դեկտեմբերի 22-ին հոկտեմբերի 17-ը հռչակել է աղքատության վերացման դեմ պայքարի միջազգային օր ու բոլոր պետություններին կոչ է արել այս օրը պայքարել աղքատության դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել