Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևի «Բուրաբայ» նստավայրում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ տեղի է ունեցել հետաքրքիր միջադեպ... Ղազախստանի Թենիսի ֆեդերացիայի նախագահ և երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բուլաթ Ութեմուրադովը, ով կանգնած է եղել ԱՊՀ երկրների ղեկավարներին դիմավորող Ղազախստանի առաջնորդի կողքին, փորձել է ՍԵԼՖԻ անել Նուրսուլթան Նազարբաևի հետ... Վերջինիս այդ գաղափարը դուր չի եկել, և նա հրել է չափերն անցած միլիարդատիրոջը մի կողմ և չի նկարվել...
Հ.Գ. Համոզված եմ, որ իր այս արարքի համար Բ.Ութեմուրադովը դեռ պատասխան է տալու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել