Картинки по запросу գնաճՉնայած երկրում առկա տնտեսական խնդիրներին՝ այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատավարձը ավելացել է 9,5 տոկոսով՝ դրամական առումով կազմելով 181 հազար դրամ:

Բարձրացել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի աշխատավարձերը: Ընդհանուր առմամբ նախորդ տարվա համեմատ միջին աշխատավարձն աճել է 16 հազարով դրամով:

Եթե համեմատենք այն այլ ցուցանիշների հետ, ապա կտեսնենք, որ աշխատավարձի աճը գերազանցել է գնաճի մակարդակը։ Եթե օգոստոսին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3,6 տոկոս, ապա միջին աշխատավարձն ավելացել է 9,5 տոկոսով:

Սա, իհարկե, դրական նորություն է՝ հաշվի առնելով այն փաստը, որ արտաքին գործոնների հետևանքով նվազել են Հայաստան մտնող տրանսֆերտները: Աշխատավարձի բարձրացումը որոշակիորեն մեղմացրել է այս իրավիճակը:

Վերջին մեկ տարվա ընթացքում պետական աշխատողների աշխատավարձն ավելացել է ավելի քան 12 տոկոսով։ Պետական հատվածում միջին աշխատավարձը հասել է 171,3 հազար դրամի՝ նախորդ տարվա 152,8 հազարի փոխարեն։

Եթե նախկինում պետական և մասնավոր աշխատավարձերի միջև տարբերությունը բավականին բարձր էր, ապա ներկա դրությամբ այն զգալիորեն կրճատվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել