Մի անգամ մի տրակտատ է գրում, բայց դուրս գնալիս թղթերը մոռանում, թողնում է իր սենյակի սեղանին շաղ տված: Երբ տուն է գալիս, կինը փաթաթվում է վզին, համբուրում:
- Ի՞նչ է եղել, այ կնիկ,- հարցնում է զարմացած:
- Վայ էն ազատության մասին տրակտատդ ինչ լավն էր, շատ դուրս եկավ,- պատասխանում է կնիկը:
- Ո՞նց թե, կարդացե՞լ ես,- հարցնում է Հեգելը:
- Հա, իհարկե, կարդացել եմ:
- Հասկացե՞լ ես,- վրա է բերում Հեգելը
- Հա, հասկացել եմ, շատ լավն էր:

Հեգելը արագ-արագ գնում է իր սենյակը, վերցնում սեղանին թողնված իր չավարտված տրակտատն ու նետում վառարանի մեջ` «էլ ինչ փիլիսոփայություն, որ դաժե կանայք ի վիճակի են լինելու հասկանալ» սկզբունքից ելնելով :D

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել