Դերասանուհի Տաթև Սարգսյանը սեպտեմբերին պետք է ամուսնանար, սակայն նրա հարսանիքն այդպես էլ չկայացավ։ Խոսակցություններ են տարածվել, որ ամռանը նշանադրված դերասանուհին բաժանվել է սիրելիից։ BlogNews-ը Տաթևի հետ զրույցում պարզեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

Տաթևն ու սիրելին շարունակում են միասին լինել, սակայն նրանց հարսանիքը հետաձգվել է։ Դերասանուհին այժմ գտնվում է Մոսկվայում։ Նա նշեց, որ իրենք չեն բաժանվել, պարզապես առաջ են եկել որոշ խնդիրներ, որոնց պատճառով հարսանիքը հետաձգվել է։ Տաթևը չցանկացավ մանրամասնել, թե խոսքն ինչ խոչընդոտների մասին է՝ նշելով, որ դրանք անհաղթահարելի չեն, պարզապես իրենց ծրագրերն են փոխվել։

Զույգը մտադիր է պսակադրվել Երուսաղեմում, սակայն ժամկետների մասին խոսել Տաթևն այժմ դժվարանում է։

Տաթեւ Սարգսյանի նշանադրությանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել