Մշտապես խոսվում է մասնավոր սեկտորի զարգացման կարևորության և դրա խթանների մասին: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում մասնավորի զարգացման համար ձեռք են առնվում տարբեր միջոցներ` հարկային բարեփոխումներից մինչև շրջհարկ վճարող կազմակերպությունների մաքսիմալ շեմի բարձրացում:

Երեկ ՀՀ կառավարության նիստում գործադիրը համաձայնություն է տվել նաև ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 7 փոփոխության կնքման առաջարկությանը: Համաձայնագրի փոփոխությամբ նախատեսվում է լրացուցիչ 3 595 013 դոլարի չափով դրամաշնորհի հատկացում՝ ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի կայացմանը խթանելու համար:

Վերը նշված գումարները կարող են զարգացման պարարտ հող ստեղծել գումարային ռեսուրսների սակավության հետևանքով դանդաղ զարգացող տնտեսվարողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել