Տպագիր լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա կապակցությամբ, մաղթում եմ բազում հաջողություններ, անաչառություն, ինչպես նաև անկաշկանդ և եռանդուն աշխատանք: 
Դուք ձեր կարևոր տեղն ու դերն ունեք մեր երկրի առջև ծառացած խնդիրների, առկա մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև իրավական պետության և ժողովրդավարական հասարակության ձևավորման, կայուն զարգացման ու առաջընթացի ապահովման գործում:
Հարգելի լրագրողներ, ևս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ խոսքի և մտքի ազատություն, ստեղծագործական եռանդ ու նոր մտահղացումներ ձեր մասնագիտական ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել