Նայում էի Սոնա Շահգելդյանի նոր տեսահոլովակի անոնսն ու շատ հետաքրքիր բան նկատեցի, որով ուզում եմ ձեզ հետ կիսվել: Սոնա Շահգելդյանն այս տեսահոլովակում իր կերպարով և ընդհանրապես անոնսի ձևով նմանակում է Լիլիթ Հովհաննիսյանին:

Նմանակումը սկսվում է անոնսի առաջին վայրկյաններից:) Նախկինում Սոնա Շահգելդյանը երբեք այս կերպ իր տեսահոլովակների անոնսները չէր ներկայացրել, իսկ Լիլիթ Հովհաննիսյանը միշտ այդպես է անում:

Կրկնօրինակումը շարունակվում է կերպարների նմանությամբ: Գլխին ծաղիկներ և ամեն տեսակ զարդեր դնելը Լիլիթի «մենաշնորհն է» մեր շոու բիզնեսում և, անկեղծ ասած, արդեն նորաձևությունից մի քիչ էլ դուրս եկած տենդենց: Սանրվածքն էլ է նույնը: Չեմ հիշում, որ Սոնան երբևէ խոպոպներ արած լիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել