Թերթերից մեկի լրագրողը երեկ հարցազրույց էր ունեցել պատգամավորներից մեկի հետ: Հոդվածի վերնագիրն էր. «Եթե դու մտածողությամբ ազատ մարդ ես, քեզ ոչ մեկ չի կարա կառավարի, դասավորի»… Ընդհանուր առմամբ պետք է հիմնականում բոլորս էլ ձգտենք հնարավորինս գրական ու մաքուր հայերենով գրել ու խոսել, առավել ևս լրագրողները: Չէի անդրադառնա, եթե այսպես չգրեին, չխոսեին, չարտահայտվեին բարձրաստիճան պաշտոնյաները, նույնիսկ դասախոսներն ու մանկավարժները, լրագրողները, հաղորդավարները, մի խոսքով շատ-շատերը…
Հարգարժան լրագրողներ, հարգարժան բարեկամներ ոչ թե «ոչ մեկ», այլ «ոչ մեկը»… Նույն կերպ` ոչ թե վարքաբեկել, այլ վարկաբեկել, սա ևս համատարած սխալ է օգտագործվում…
Մի խոսքով` ոչ մեկը իրավունք չունի աղավաղել մեր ոսկեղենիկ հայերենը… Ոչ մեկը… Եվ չփորձի վարկաբեկել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել