Որքան էլ երկրի համար անպատվաբեր ու ամոթալի է, որ մականունավոր պաշտոնյաներն ու օլիգարխներն են Հայաստանը ներկայացնում Բրյուսելում, Ստրասբուրգում, Վաշինգտոնում, Մոսկվայում, բայց, ինչպես ասում են, չկա չարիք` առանց բարիքի: Թող շուտ-շուտ գնան Բրյուսելներ, Ստրասբուրգներ, հաճախ հանդիպեն եվրաչինովնիկների հետ, իրենց մտքի փայլատակումներն ավելի հաճախ արտահայտեն Եվրախորհրդարանում, Եվրախորհրդում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Թող շատ խոսեն, շատ ներկայանան, որպեսզի որքան հնարավոր է` անլուրջ տպավորություն թողնեն հայաստանյան ընտրությունների վրա աչք փակող եվրոպացի պաշտոնյաների վրա: Այդպես ավելի լավ է: Ի վերջո, եվրոպացիներն էլ կհասկանան, թե ում հետ գործ ունեն, ում հետ են իրենք համագործակցում, հեռանկարային ծրագրեր կազմում: Մի օր այդ եվրոպացիներն իրենք էլ կհոգնեն, անլուրջ կհամարեն ոչ միայն Հայաստանի մականունավոր պաշտոնյաներին ու օլիգարխներին, այլեւ` իրենց զեկույցները, որոնցում նրանց լսելուց, բռնարարքները տեսնելուց հետո հայաստանյան ընտրությունները որակում էին որպես մեկ քայլ առաջընթաց: Ըստ այդմ էլ` թող կողմնորոշվեն` ուզո՞ւմ են Հայաստանում ունենալ այդ տեսակի գործընկերներ, թե՞ ոչ: Իրենց ընտրությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել