Արյաաաա, էս ի՞նչ քարոզչական պատերազմ է սկսվել Արա Աբրահամյանի դեմ: 
Ժողովուրդ, ի՞նչ է պատահել, էս ինչ մի խառնվել եք խառնվել: 
Մարդը հայտ է ներկայացնում ներհայաստանյան քաղաքական գործընթացներում դերակատարություն ունենալ: 
Չո՞ւնի դրա իրավունքը: Իհարկե, ունի: 
Գրում, գրում, գրում եք, փնովում, փորձում վարկաբեկել: 
Հասկացանք անհանգստացած եք:
Ի դեպ, վախենալ ու խուճապի մատնվել պետք է, բայց արդյոք արժե՞ խելագարվել:
Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանի և Արա Աբրահամյանի հնարավոր համագործակցության հավանականությանը, ինչն ուղղակի կաթվածահար է արել որոշ շրջանակների: Քանի որ այս հարցի հետ կապված բազմաթիվ պարզաբանումներ հնչեցրել ենք, ապա թերևս անդրադառնամ հետևյալին: Էդ որ ՕԵԿ-ին համարում եք թույլ կուսակցություն, Հայկական վերածնունդ հասարակական քաղաքական միավորումը դատապարտված ձեռնարկ, ինչի՞ եք լեղապատառ լինում միայն այն մտքից, որ Բաղդասարյանն ու Աբրահամյանը կարող են համագործակցել: 
Առիթ ունեցել եմ նշելու, հիմա էլ կրկնեմ՝ Օրինաց երկիրը եղել է, կա ու կլինի՝ անկախ քաղաքական թափթփուկների, էկրանների դեմ իգիթ կտրած ֆեյսբուքյան տնվորների ու ֆեյքերի և նմանատիպ մարդկանց վայրահաչությունից:
Տղերք, նեղանալ չլնի, բայց սթափվեք, ձեր փոխարեն մենք ենք արդեն անհարմար զգում: Վերջին 5 համապետական ընտրություններից թե առաջ, թե հետո, շնչապատառ մի գլուխ գրում ու ջնջում եք, գուշակում ու բայղուշում եք, թե վերջ՝ ՕԵԿ-ը պրծավ, գոյություն չունի, էլ չի անցնելու խորհրդարան, ֆլան, ֆստան:
Մի խոսքով, կրկնում եմ, խելագարվել պետք չէ: Չնայած դուք գիտեք, ոնց կուզեք….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել