Զարմանալու ոչինչ չկա. Ընդամնեը Աբրահամյանը գալիս է փոխարինելու

Ինչպես արդեն գիտենք, այսօր Գիտությունների Ազգային Ակադեմիայում մամուլի ասուլիս էր հրավիրել ռուսաստանաբնակ հայազգի գործարար Արա Աբրահամյանը: Ասուլիսի ընթացքում նա հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր իսկ ստեղծած քաղաքական նոր թիմով: Դե բանական է, որ այսպիսի հայտարարություններից հետո ամբողջ մամուլը ողողվելու էր թեմայի շուրջ տարբեր մեկնաբանություններով:

Իրականում զարմանալու ոչինչ չկա, քանի որ, ըստ էության, քաղաքական "բիզնեսը" համալրվում է հերթական "վաճառքի" կենտրոնով: Պարզից էլ պարզ է, որ այս "կենտրոնը" որևէ նոր արտադրություն չի տալու իր սպառողներին, այլ զբաղվելու է վերավաճառքով: Սկզբնական փուլում, նոր բացվող "օբյեկտներին" բնորոշ աշխատելու է ակտիվ, նոր հորինված PR տեխնոլոգիաներով այքան, մինչև սպառի մեկնարկային ռեսուրսները: Սա բնորոշ է գրեթե բոլոր քաղաքական կառույցներին:

Մյուս կողմից էլ բոլորիս հայտնի փետերվարյան հայտնի թատերաբեմերից հետո քաղաքական դաշտում բաց էր մնացել Հայաստանի ապագան "բարգավաճ" կանխորոշող քաղաքական միավորի ակտիվ տեղը: Արա Աբրահամյանը չէր հայտարարի նոր կուսակցության մասին, եթե ժամանակին Գագիկ Ծառուկյանը չխախտեր իշխանության կողմից խաղացող խաղաքարտերը: Հիմա իրերի դասավորությունը այնպիսին էր, որ պարզապես անհրաժեշտություն էր առաջացել իշխանության համար ունենալ "գործարարական քաղաքական միավոր" իր ձեռքի տակ: Տարածաշրջանում սա ընդունված երևույթ է քաղաքականության մեջ: Հիշենք Վրաստանի օրինակը կամ նույն Ուկրաիանայի: 
Փոստացի, ինչքան էլ գումարելիների տեղը փեխենք, բայց գումարը չի փոխվում, Արա Աբրահամյանը գալիս է փոխարինելու նախկին քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանին:
Հ.Գ հուսանք Աբովյանի անվճար ավտոբուսները կմնան Ծառուկյանինը, իսկ մենք կունենանք այլ երթուղիներ՝անվճար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել