Քաղաքական մեկնաբան

1. Մականունավոր՝ մակաբույծ քրեա-օլիգարխիկ հանցավոր տարրերը ԱԺ-ի փոխարեն կլինեն բանտերում:
2. Ժողովրդի համար՝ պատուհաս, և ոստիկանների համար՝ ահ ու սարսափ հանդիսացող՝ հաստավիզ ախռաննիկների (ախռաննիկ՝ «ախոռ» բառից) համար հատուկ կկառուցվի համակենտրոնացման ճամբար, ուր գոյության այդ տեսակները կլինեն անազատության մեջ և պարտադրված կերպով կզբաղվեն գոնե ազգօգուտ գործով՝ բանակի զինվորների համար նասկիներ կարելով:
3. Այլևս չի լինի «Գալուստ Սահակյան» տեսակը:
4. Կառավարությունում այլևս չեն լինի տգետ մարդիկ:
5. Այլևս չեն լինի սուտի ընդդիմադիր և սուտի այլընտրանքային տարրերը, որոնց նպատակը իշխանությունների փոխարեն գռփելն ու լափելն է:
6. Իբրև թե նժդեհյան գաղափարախոսությունը կրող, բայց Հայոց բանակում չծառայած ՀՀԿ-ականերն ու այլ սուտի հայրենասերները կգնան և կծառայեն բանակում:
7. Քաղաքում 100 կմ/ժամ արագությամբ մեքենա վարողները կհասնեն իրենց բաղձալի երազանքին՝ կդառնան պուլպուլակ:
8. Քաղաքացին կկարողանա ռեստորան գնալ (գոնե մեկ-մեկ), իսկ ռեստորանում՝ ծեծի փոխարեն հաց կուտի:
9. Վարորդը բենզալցակայանում ծեծ ուտելու փոխարեն կլիցքավորի մեքենան:
10.Ընտրությունների օրը ընտրատեղամասերում ահ ու սարսափն աչքերիս չենք փնտրի մեր մահացած տատիկներին ու պապիկներին, որոնց անունները տեսել ենք ընտրացուցակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել