Կլեոպատրա

«Ես կարող եմ ստիպել տղամարդուն, որ հենց առաջին իսկ հանդիպումից չնկատի իմ քթի ձևը կամ կզակը: Իսկ նրա հետ մեկ գիշեր անցկացնելուց հետո նա իր ամբողջ կյանքում կկարծի, որ Կլեոպատրայից գեղեցիկ կին չկա», - ըստ վկաների՝ այսպես է անկեղծացել Եգիպտոսի և տղամարդկանց ընդմիշտ հրապուրող թագուհին:
Նրա գաղտնիքը պարզ էր` նա կարողանում էր զարմացնել, հմայել և հարմարվել որպես սիրուհի, ինչը տղամարդկանց մոտ հիացմունք էր առաջացնում: Կեսարի հետ Կլեոպատրան կարող էր լինել սրամիտ, հմայիչ, բայց զրուցում էր քաղաքականության և արվեստի մասին: Իսկ անվախ ռազմիկ Անտոնի հետ կարող էր լիներ անբարոյական կնոջ կերպարում` խմում էր, հայհոյում, նույնիսկ կռվում, ինչը իսկապես հիացմունք էր պատճառում նրան:
Թագուհին մեծ անակնկալների վարպետ էր: 
«Նա, ով ընդունում է ինձ, ընդունում է որպես Աստվածուհի»,- ասում էր թագուհին:

Մարկիզուհի դե Պոմպադուր

«Կատուն, որ կրքից կորցրել է գլուխը, ամենից դժվար դերն էր, որը խաղացել եմ թագավորի հետ: Բայց նա տղամարդ է, և ես ստիպված էի ձևացնել, որպեսզի պահպանեի ընտրյալի կարգավիճակը: Չնայած քնել տղամարդկանց հետ, մեղմ ասաց, ինձ դուր չի գալիս»,- ասել է մարկիզուհի դե Պոմպադուրը, որը Լյուդովիկ XV-ի ամենասիրելի սիրուհին էր: Ժամանակակիցների վկայությամբ՝ մարկիզուհին աչքի չէր ընկնում ո՛չ գեղեցկությամբ, ո՛չ մարմնի կառուցվածքով, և առողջությունն էլ արդեն բավական թույլ էր, սակայն նա հասկանում էր՝ որպեսզի երկար ժամանակ մնա սիրված հատկապես թագավորի համար, պետք է ջանք թափել: Ասում են, որ միայն նա էր կարողանում ցրել Լյուդովիկ XV-ի ձանձրույթը: Նա սիրուհու դերում օգտագործում էր տարբեր առարկաներ, խաղում դերեր և հագնում դրանց համապատասխան զգեստներ:
Սակայն ժամանակի ընթացքում, երբ նրա գեղեցկությունը մարեց, նա հասկացավ, որ կորցնում է թագավորի սրտի վրա ունեցած իշխանությունը և որոշեց մնալ որպես ընկեր՝ այդպես պահելով իր ազդեցությունը: Դա նրան հաջողվում է 20 տարիների ընթացքում: Բոլոր երիտասարդ կանանց հետ սիրախաղերից հետո թագավորը անպայման այցելում էր մարկիզուհու մոտ` ջերմ զրուցելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել