Ռևմատիզմի և դրա բարդությունների դեպքում դեղորայքային բուժման համակցումը ժողովրդական միջոցների հետ լավ արդյունք է տալիս, ինչպես արտաքին օգտագործման ձևով, այնպես էլ տեղային քսուքներ:

Ներքին ընդունման միջոցներ

2 ճաշի գդալ ազնվամորու չորացրած պտուղների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 30 րոպե, քամել, ընդունել քնելուց առաջ, տաք վիճակում:
1 ճաշի գդալ հապալասի տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, կրակի վրա նորից հասցնել եռման, թերմոսի մեջ թրմել 1 ժամ, քամել: Թուրմն ընդունել 2 ճաշի գդալ, օրը երեք-չորս անգամ, ուտելուց առաջ:
1 լիտրանոց տարայի մեջ լցնել սպիտակ յասամանի ծաղիկներ, վրան ավելացնել այնքան օղի, որ տարան ծածկվի, 2 շաբաթ թրմել մութ տեղում պարբերաբար խառնելով, այնուհետև քամել: Թուրմն ընդունել 1 թեյի գդալ` կես սուրճի բաժակ ջրի մեջ լուծված, օրը մեկ-երկու անգամ, ուտելուց առաջ: Այդ թուրմով կարելի է տրորել նաև հիվանդ հոդերը, օրը 2-3 անգամ:
1 ճաշի գդալ սպիտակ ուռենու մանրացրած արմատների վրա ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, մարմանդ կրակի վրա եփել 5-7 րոպե, 1 ժամ թրմել, քամել և այնքան ջուր ավելացնել, որ բաժակը լցվի: Թուրմն ընդունել 1-2 ճաշի գդալ, օրը երկու-երեք անգամ, ուտելուց կես ժամ առաջ:
1 ճաշի գդալ չիչխանի չորացրած, մանրացրած տերևների վրա լցնել մեկ բաժակ եռացրած ջուր, թույլ կրակի վրա եփել 8-10 րոպե, 1 ժամ թրմել, ապա քամել և ավելացնել այնքան եռացրած ջուր մինչև հասնի նախկին ծավալին: Թուրմն ընդունել 0,5 բաժակ, օրը երկու անգամ, ուտելուց կես ժամ առաջ:
1 ճաշի գդալ փրփրուկի ծաղիկների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, 1 ժամ թրմել, քամել: Ընդունել 1/4 բաժակ, օրը երկու-երեք անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

Արտաքին ընդունման միջոցներ

Հավասար քանակությամբ խառնել գետասպունգ և սերուցքային կարագ: Քնելուց առաջ դրանով մերսել հիվանդ հատվածները:
Դափնետերևն աղալ սրճաղացով (մոտ 1 ճաշի գդալ) և խառնել 1,5 ճաշի գդալ կարագի հետ: Գիշերը դրանով մերսել հիվանդ հոդերը: Կամ էլ աղացած դափնետերևը խառնել զտված բուսական ձեթի հետ, մեկ շաբաթ թողնել մութ տեղում: Քսուկն օգտագործել հիվանդ հոդերը շփելու համար:
0,5 լ օղու մեջ լցնել մանրացրած կծու տաքդեղ, մութ տեղում թրմել 1 շաբաթ, քամել: Դրանով շփել հիվանդ հոդերը:
2 ճաշի գդալ գիհու մանրացրած պտուղների վրա լցնել 0,5 լ օղի, մեկ շաբաթ թրմել մութ տեղում, քամել: Դա նույնպես լավ արդյունք է տալիս հիվանդ հոդերը մերսելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել