Սա 2,5 տարվա վաղեմության հոդված- վերլուծություն է նախագահական ընտրությունների հետևանքների մասին: Նրանում քննարկված է Րաֆֆի Հովհաննիսյանի դերը 3 նախորդող ընտրությունների /պառլամենտ, նախագահական, երևանի ավագանի/ լեգիտիմացման հարցում: 
Այդ մարդը ահռելի վնաս հասցրեց մեր պետականությանն ու ազգին իր աճպարարություններով ու այսօր էլ ոչ պակաս -ոչ ավել, նախաձեռնել է ազգային համախմբման նոր ճակատ ու նոր աճպարարությունների է գնում սեռժական ֆեոդալիզմի դեմն իբր առնելու համար: 
Իմ այս ստատուսով ես դիմում եմ իմ ընկերներին՝ արձագանքեք: Րաֆֆու շուրջ համախմբվածները նախ պետք է բացատրություններ տան նախորդ իրենց սխալների ու անհաջողությունների համար ու նոր համախմբան կոչեր անեն: 
Իսկ կոնկրետ ինքը՝ Րաֆֆին, անձնապես պետք է բացատրություններ տա իր աճպարար, կործանարար ու իմ կարծիքով գործակալական քայլերի համար: 
Իսկ հարցին, դե դու ինչ ես առաջարկում, կրկնեմ, որ ես առաջարկում եմ գործ անել, այլ ոչ թե դեմագիայով զբաղվել: Ու գործն էլ ոչ թե ինչ որ անհատների հերոսությունը պետք է լինի, այլ ամեն մեկի քաղաքացիական դառնալը իր նեղ- կենցաղային շրջապատում՝ դիմադրելով իր իսկ բարեկամ պնակալեզին, ստահակին, սահմանադրությանը որևէ կերպ մասնակիցին ու անց կացնողին: 
Բազմաթիվ հիմնավորումներ ունեմ որ դա է անելիքը: ԵՎ եթե լիդերության հավակնություններ ունեցողներ կան, ապա նրանք մարդկանց պետք է կոչեն տեղային պայքարի, այլ ոչ թե հավաքի ու գործակալալական ուղղորդությամբ ու միջոցներով տարվող աճպարարությունների:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել