Երեկ շատ խոսվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի արած հայտարարության մասին: Ոստիկանությունն էլ այդ հարցով արդեն զբաղվում է: Ես կողմ եմ, որ պատգամավորներն իրենց ասածների համար պատասխան տան, ու առհասարակ նոր սահմանադրությունը պետք է հանի պատգամավորների անձեռնմխելիությունը, որ վերջիններս իրենց ավելի զգոն պահեն: Միշտ էլ մարդիկ իրենց խելքից են տուժում, երբ իրենց հայաթի բոլդյուրը խառնում են Աժ-ի հետ ու սկսում են խոսել առանց փաստերի: Մի նկատառում ևս, թե ինչ կասի Վենետիկի հանձնաժողովը՝ ձե՞զ ինչ: Լավ պատգամավորներ եք, այդքան բանիմաց եք, նստեք, բացատրեք կետ առ կետ, թե ինչին եք դեմ: Թե չէ ոչ մի բան չկարդացած՝ երկու բառ անգիր արած խոսում եք: Մարդիկ ձեզ ընտրել են որպես իրանց ներկայացուցիչ, ոչ թե որպես անիմաստ խոսափող:

Ֆուտբոլի ազգային հավաքականի անփառունակ խաղի մասին երկու օր է՝ խոսում են բոլորը: Չկար խաղ, չկային ֆուտբոլիստներ: Այն տպավորությունն էր, թե մերոնք դուրս են եկել խաղադաշտ՝ այդ 90 րոպեն մի կերպ անցկացնելու համար: Չէ, չի կարելի այդպես, դուք որ գնաք բանկ, ու ձեզ վատ սպասարկեն, կբողոքեք չէ՞, դե հիմա էլ պատկերացրեք՝ մենք՝ երկրպագուներս, եկել ենք բանկ, ու բանկի աշխատողը դուք եք ու սպասարկում չենք տեսնում: Սպասարկումն էլ հեչ, թասիբ էլ չենք տեսնում:

Լուր տարածվեց, թե Աբու Բաքար ալ Բաղդադին ոչնչացվել է: Ափսոս, այդ լուրը չի հաստատվում: Ո՞ւր էր, հաստատվեր, աշխարից մեկ պարազիտ ևս վերանար: Դրան դժոխքում արդեն սպասում են, որ սապոն դարձնեն: Մարդիկ մեկ բան պետք է հասկանան, որ մարդկային անարդար դատարաներից բացի կա մեկ դատարան, որը միշտ անաչառ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել