«Ասում են, թե Հովիկ Աբրահամյանի՝ վերջին շրջանում դժվարին վիճակում հայտնվելու պատճառները ոչ անքան տնտեսական, որքան ապագայի տեսլականներին են առնչվում։ Նա հայտնվել է գրեթե նույն դրության մեջ, ինչ Աժ նախագահի պաշտոնանկության օրերին էր. չգիտի, թե ինչ են մտածում Բադրամյան-26-ում, ինչպես են մտածում, «ումով» են մտածում։ Սերժ Սարգսյանը նրան մասնակից չի դարձնում ապագայի մասին իր «տեսլականներին», անգամ կասկածի տակ է նրա՝ սահմանադրական հանրաքվեի շտաբի պետ նշանակվելը։ Հովիկ Աբրահամյանի հաշիվները խառնվել են, մանավանդ. ԱՄՆ-ում իրավահաջորդի մասին Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքից հետո, երբ վերջինս ասել էր՝ չի բարձրաձայնում, թե ով է հաջորդ նախագահը, որ նրա կյանքը դժոխքի չվերածվի, փաստացի դժոխքի վերածելով վարչապետի և «այլոց» կյանքը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել