Լեհաստանի Պիլիցա գետում լողալիս երեխաներն ինչ-որ անծանոթ բանի հանդիպեցին և ոստիկանություն կանչեցին։ Փրկարարների հետ դեպքի վայր ժամանած ոստիկանները գետից դուրս բերեցին գերմանական Sd.Kfz.250/1 Ausf.B. զրահամեքենան։ Այն այդտեղ էր մնացել 70 տարի։ Չնայած մետաղի համար անբարենպաստ պայմաններին՝ տեխնիկան լավ էր պահպանվել, ավելին` սրահից անձնակազմի անդամների անձնական իրեր հայտնաբերվեցին։
Ամենայն հավանականությամբ մեքենան ցանկացել է անցնել գետը, բայց խափանվել և խորտակվել է։ Հավանական է, որ անձնակազմը փրկվել է, քանի որ մարդկային մնացորդներ շրջակայքում չեն հայտնաբերվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել