Եթե իրապես ցանկանում ենք տեսնել հարմարավետ և արդյունավետ կենսագործող Երևան, ապա սկզբի համար անհրաժեշտ է հիմնարար կերպով լուծել Երևանի գերբեռնվածության հարցը. 
1․ Մարզային քաղաքներում, գյուղերում և ազատագրված շրջաններում բնակվելու և աշխատելու այնպիսի պայմաններ ստեղծել, որ Երևանից դեպի այնտեղ տեղի ունենա բնական արտահոսք։ Այդպիսով կլուծվի նաև այդ տարածքների զարգացման խնդիրը։
2․ Հիմնական խոշոր ԲՈւՀ-երը տեղափոխել մայրաքաղաքից դուրս և մի շարք պետությունների օրինակով ստեղծել համալսարանական փոքր քաղաքներ. դա կունենա ռազմավարական նշանակություն և կլուծի մի շարք այլ խնդիրներ, այդ թվում՝ ուսման որակի բարձրացման։
3․ Վերահսկողություն սահմանել Հայաստան ներկրվող ավտոմեքենաների քանակի վրա, մասնավորապես՝ թալանչի չինովնիկների, օլիգարխների և գրանտակեր զանգվածի ֆինանսական հնարավորությունները կրճատելու միջոցով...
Վերոնշյալ և մի շարք այլ խնդիրներ ունակ, կարող և պատրաստ են լուծել անհրաժեշտ համակարգային գիտելիքներ և կամային որակներ ունեցող հայ պրոֆեսիոնալ կառավարիչները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել