Վերջին տարիներին հատկապես ամերիկյան շոու բիզնեսում պարբերաբար աղմկահարույց ինքնաբացահայտումներ են կատարվում, երբ հազարավոր աղջիկների կուռք տղամարդ դերասաններ, երգիչներ, շոումեններ և այլ աստղեր խոստովանում են, որ այդ ողջ ընթացքում իրենք իրականում անտարբեր են եղել հակառակ սեռի նկատմամբ ու հոմոսեքսուալ հակումներ են ունեցել, որոնք հետևողականորեն թաքցրել են։ Սակայն ինչ օրս էլ կան աստղեր, ովքեր հանդես չեն եկել նման ինքնախոստովանություններով, նրանցից ոմանք վարում են ընտանեկան կյանք, բայց նույնիսկ այդքանից հետո չեն դադարում ասեկոսեները, որ նրանք իրականում արվամոլներ են։ Ձեզ ենք ներկայացնում 10 նման հայտնի տղամարդ աստղերի։
10․ Քանյե Ուեսթ
Ի հեճուկս բրուտալ ռեպերի իր կերպարի՝ շատերը կասկածում են, որ Քանյեն գեյ է ու հաջողացնում է թաքցնել դա անգամ Քիմ Քարդաշյանից։ Չէ՞ որ քանի դեռ Քիմը հղի էր իրենց առաջին երեխայով, Քանյեն անընդհատ պտտվում էր «Givenchy»-ի դիզայներ Ռիկարդո Թիշիի շուրջ։ Բացի դրանից, Քանյեն համաձայնվել է դեր խաղալ մի ֆիլմում, որը պատմում է 30-ականներին հայտնի մի խմբի մասին, և որում առկա է բաց տիրային տեսարան երկու գեյերի միջև, որոնցից մեկը հենց Քանյեն է լինելու։
9․ Նիկոլայ Բասկով
Ռուսաստանի ոսկե ձայնին վաղուց են կասկածում Ռուսաստանի գլխավոր գեյերից մեկը լինելու մեջ՝ շնորհիվ նրա չափազանց ոչ առնական արտաքինի, շարժուձևի և տարօրինակ կոստյումների։ Այսքանով հանդերձ՝ նրան ոչ մի անգամ չեն բռնացրել երիտասարդ տղամարդկանց ընկերակցությամբ։ Փոխարենը ռուսական էստրադան պարբերաբար ալեկոծում են Բասկովի սիրային սկանդալները Օքսանա Ֆյոդորովայի, Տաիսիա Պովալիյի, Անաստասիա Վոլոչկովայի և այլ գեղեցիկ կանանց հետ, սակայն, այնուամենայնիվ, չեն դադարում խոսակցությունները Բասկովի ու իր տղամարդ պրոդյուսերի սիրավեպի մասին։
8․ Լեոնարդո Դի Կապրիո
Լեոյին ևս դասում են ծպտված հոմոսեքսուալ աստղերի շարքին։ Արևմտյան տաբլոիդների պնդումներով՝ Լեոնարդո Դի Կապրիոն իր կարիերայի սկզբում գերադասում էր տղամարդկանց, դրա համար նրա մոտ հրաշալի ստացվեց պոետ Պոլ Վերլենի սիրեկան Արտյուր Ռեմբոյի դերը։ Բացի դրանից, Դի Կապրիոյի մտերիմ ընկեր Լուկաս Հաասն արդեն 10 տարի է՝ ապրում է նրա հետ նույն տանիքի տակ։
7․ Դիմա Բիլան
Ծպտված գեյ լինելու մեջ հաճախ մեղադրում են նաև Դիմա Բիլանին։ Նրա չափազանց կանացիությանը գումարվում են նաև նրա քաղցր ձայնն ու հավատարիմ ընկերուհու բացակայությունը, դե իսկ այս ամենից զատ՝ կրակի վրա յուղ լցրեց նաև Տիմատիի սկանդալային հայտարարությունը, ով գրեթե բացահայտ կերպով հայտարարել էր, որ Բիլանն արվամոլ է։
6․ Հյու Ջեքման
Թեև Հյու Ջեքմանի կինը կատաղում է ամեն անգամ, երբ տեսնում է, որ մամուլում իր ամուսնուն կասկածում են հոմոսեքսուալ լինելու մեջ, ինքը՝ Հյուն, կարծես թե ամենևին էլ չի մտահոգվում նման ասեկոսեներով և ոչ միայն խաղում է Բրոդվեյան ներկայացման մեջ, որտեղ նրա հերոսը պարբերաբար համբուրվում է այլ տղամարդկանց հետ, այլև հանդիսանում է ԱՄՆ-ի գեյ-շարժման գործուն ակտիվիստ և միասեռ ամուսնությունների օրինականացման թեժ կողմնակիցներից մեկը։
5․ Սերգեյ Լազարև
Սերգեյ Լազարևը «հոմոսեքսուալիստ» դարձավ դեռ այն ժամանակ, երբ հանդես էր գալիս «Smash» դուետում։ Ու եթե նրա զուգերգող Վլադ Տոպալովին կասկածում էին թմրամոլության մեջ, ապա Լազարևին չշրջանցեցին նրա սեռական կողմնորոշման մասին ասեկոսեները, որոնք չփարատեցին ոչ գեղեցկուհի Լերա Կուդրյավցևայի հետ նշանադրությունը, ոչ էլ առավել ևս վերջինիս հետ հարաբերությունների խզումը։
4․ Բրեդլի Կուպեր
Բրդելի Կուպերը, լինելով Լեոնարդո Դի Կապրիոյի մտերիմ ընկերներից մեկը, հայտարարել է, որ իրենց շոկի են ենթարկում ընկերոջը ոչ ավանդական կողմնորոշման մեջ մեղադրող խոսակցությունները, սակայն «գեյ» Դի Կապրիոյի հետ մտերմությունը, ինչպես նաև մի քանի հրապարակային հավաստիացումները, որ ինքը նորմալ տղամարդ է, հիմք են հանդիսանում ոմանց համար, որպեսզի այդ ամենի մեջ տեսնեն լատենտ հոմոսեքսուալիզմի դրսևորումներ։
3․ Եվգենիյ Միրոնով
Ռուսական կինոյի նոր սերնդի ամենախոստումնալից դերասաններից մեկի՝ Եվգենիյ Միրոնովի արվամոլ լինելուն հավատալ չես ցանկանում, սակայն այսքան հասուն տարիքում ընտանիքի բացակայությունը շատերի համար կասկածների տեղիք է տալիս։ Ավելին՝ առավել քան տարօրինակ է նաև Միրոնովի տարօրինակ սովորությունը՝ պրեմիերաներին ու ստեղծագործական միջոցառումներին ներկայանալ իր տարեց մոր հետ։
2․ Քրիշտիանու Ռոնալդու
Թեև Ռոնալդուի սիրուհիների և ընկերուհիների թիվը վաղուց արդեն հատել է մեկ տասնյակը, սակայն մարդիկ երբեք չեն դադարում կասկածել նրանում, որ նա իրականում անտարբեր չէ տղամարդկանց հանդեպ, առավել ևս, որ նա կարծես առանձնապես չի էլ թաքցնում իր տարվածությունը երիտասարդ տղամարդկանց հանդեպ։ Միայն հայտնի խրախճանքը շքեղ զբոսանավի վրա, որտեղ բացառապես արական սեռի ներկայացուցիչներ էին, համաձայնվեք, կարող էր ընկավել որպես ահազանգ։ Բացի դրանից, Ռոնալդուն, մեղմ ասած, չափազանց շատ է հետևում իր արտաքինին, հաճախ է մերկանում ու ներկում է ոտքի եղունգները։
1․ Ջոն Տրավոլտա
Հոլիվուդյան տիտաններից մեկին՝ Ջոն Տրավոլտային, արդեն մեկ տասնամյակ չէ, որ հետևում են հոմոսեքսուալ լինելու վերաբերյալ ասեկոսեները։ Համացանցը հեղեղված է տարբեր նկարներով, որտեղ նա բավականին ինտիմ դիրքերով նկարված է այլ տղամարդկանց հետ և նույնիսկ համբուրվում է նրանց հետ։ 2012 թվականին գրող Ռոբերտ Ռենդոլֆը բացահայտ կերպով մեղադրեց Տրավոլտային միասեռականության մեջ, իսկ զբոսանավի աշխատակից ոմն Ֆաբիան Զենզին հայտարարեց, որ Տրավոլտան իրեն առաջարկել է սեքս ունենալ իր հետ՝ գումարի դիմաց։ Այսքանով հանդերձ՝ Տրավոլտան ամուսնացած է և ունի երեխաներ։