1.Վերահսկե՛ք ձեր տրամադրությունը

Վերահսկվող տրամադրությունը դառնում է այնպիսի ուժ, որը կարող է տանել դեպի նպատակակետը: Իսկ վերահսկողությունից դուրս եկած տրամադրությունը ձեզ և շրջապատողներին անախորժություններ է պատճառում: Ոչինչ մի խոսեք, քանի որ հետո կարող եք զղջալ: Եթե հնարավոր է, անմիջապես զբաղվեք որևէ ֆիզիկական աշխատանքով, զբոսնեք թարմ օդում:

2.Խուսափե՛ք վեճերից

Հավերժական ատելությունն ու ցավը ծնվում են գրգռված վիճաբանությունների առդյունքում, որը հաճախ սկսվում է սովորական ընկերական խոսակցությունից: 
Փաստարկներն ու քննարկումները հղկում են ուղեղը և հաճախ շատ օգտակար են: Սակայն շատ քիչ մարդիկ կան, ովքեր կարողանում են բանավիճել ընկերաբար, առանց գրգռվածության:
Ամենաանհարմար ժամանակը ճաշի ընթացքում վիճելն է: Դա կարող է հանգեցնել ստամոքսի խոցի: Երբ մարդը զգում է, որ վեճը թեժանում է, նա պետք է անմիջապես դադարեցնի այն:

3.Մի՛ ներփակվեք ձեր մեջ

Պատմեք ուրիշներին ձեր անհանգստության մասին: Եթե զգում եք, որ տեղին դժգոհություն ունեք ինչ-որ մեկից, մոտեցեք նրան ու հանգիստ բացատրեք այդ: Հաճախ այն լինում է թյուրընկալում: Ներառեք այդ սկզբունքը ձեր բոլոր հարաբերություններում:

4.Աշխատեք հաճախակի ժպտալ ու ծիծաղել

Հին ասույթ կա. §Եթե դու ծիծաղում ես, ծիծաղում ես շրջապատողների հետ: Եթե լացում ես, լացում ես մենակ¦: Ծիծաղը վարժություն է, որը լավագույն կերպով կարգավորում է արյան շրջանառությունը որովայնի շրջանում: Ծիծաղողի երջանկության շնորհիվ այն նպատում է առողջության կոփմանը: Ծիծաղը պայմանավորված է նաև խոսքերի ազդեցության նկատմամբ անտարբերությամբ: Ժպտալու ժամանակ մարդը ներքին ուրախություն է զգում: Աշխատեք ընտրել այնպիսի գրքեր, հեռուստահաղորդումներ, որոնք կստիպեն ձեզ ժպտալ և ծիծաղել: Այդ իսկ պատճառով նախընտրելի է շփվել հումորի զգացողությամբ մարդկանց հետ, որոնք իրենց չափազանց լուրջ չեն պահում, երիտասարդ են հոգով` հաշվի չառնելով իրենց օրացուցային տարիքը:
Այն մարդկանցից, ովքեր ունեն մռայլ տրամադրություն կամ բնավորություն, պետք է հեռու մնալ: Եթե դուք շրջապատված եք այնպիսի մարդկանցով, ովքեր ուրախ են ու երջանիկ, դուք նույնպես այդպիսին կլինեք: Ժպտացեք և որպես պատասխան ժպիտ կստանաք:

5.Խոսքերի նկատմամբ չափազանց զգայուն մի՛ եղեք

Երբ ձեզ հետ կոպիտ են խոսում, մոռացեք այդ մասին: Դրանցից մեծ խնդիր մի սարքեք: Շատ մարդիկ չեն առանձնանում հոգեկան առողջությամբ և դուք չպետք է հավասարվեք նրանց: Ատելությունը, նախանձը, կասկածը թույն են ու կարող են ձեզ հիվանդացնել: Մի փորձեք մարդկանց մեջ կատարելություն փնտրել, աշխատեք նրանց մեջ պարզապես լավը տեսնել:

6.Սովորեք ապրել ինքներդ ձեզնով

Հրաշալի է ունենալ լավ և հավատարիմ ընկերներ, բայց դրանից զատ պետք է կարողանաս ապրել ինքդ քեզ համար, երբեք չձանձրացնես քեզ: Մնալով ինքդ քեզ հետ` սկսում ես ավելի լավ հասկանալ քեզ, իսկ դա օգնում է հասկանալ նաև ուրիշներին: 
Միշտ զբաղմունք ունեցեք: Զբաղված մարդը երջանիկ է: Նա չունի անգործության, վեճի, բամբասանքի ժամանակ: Կյանքը դառնում է արկածային: Ապրեք ամեն օրն այնպես, կարծես դա վերջին օրն է : Հաշվի նստեք ամեն րոպեի հետ: Ժամանակը չափազանց թանկ է, որպեսզի դատարկությամբ սպառեք այն:

7.Մի՛ զբաղվեք ինքնախոշտանգմամբ

Ազատվեք վշտից և այլ բացասական հուզական ապրումներից` դրանք մոռանալու միջոցով: Շրջեք մտքերն ուրիշ ուղղությամբ, հիվանդագին սովորույթ մի դարձրեք վշտով և ինքնախարազանմամբ բավարարվածություն գտնելը:
Որևէ հարազատի կորստի ցավը մեծագույն ցնցումներից մեկն է: Մարդու մոտ կարող է այնպիսի դեպրեսիա սկսվել, որը կհանգեցնի մահվան: Իհարկե, նման ցավը դժվար է վերահսկել: Բայց կամքի ուժով մենք կարող ենք վանել դժբախտ, ցավաբեր մտքերը և փոխարինել դրանք երջանիկ հիշողություններով` կապված այն մարդու հետ, ում մենք կորցրել ենք: Տխուր մտքերը ուրախ հիշողություններով փոխարինելը կարող է դառնալ հոգևոր սովորույթ, ինչը կարող է փրկել ձեզ ամբողջ կյանքում նյարդային լարվածությունից (պոռթկումից):

8.Ստեղծեք ձեզ համար լավ տրամադրություն

Որոշ մարդկանց առույգությունը կախված է եղանակից: Երբ փայլում է արևը, նրանք ուրախ տրամադրություն ունեն, իսկ երբ եղանակը վատն է` տխուր են: 
Պետք է սովորես ինքդ քեզ համար լավ տրամադրություն ստեղծել: Դրա համար պետք է սիրել ցանկացած եղանակ` անձրև, ձյուն, մռայլ եղանակ, շոգ: Երբ դուք ինքներդ լուսավորվեք ներսից, եղանակը ձեզ չի անհանգաստացնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել