Արամեն այսօր տոնում է 33-ամյակը, ինչի կապակցությամբ արդեն բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել: BlogNews-ի հետ զրույցում երգիչը հայտնեց, որ տարեդարձը սկսել է նշել գիշերվանից: «Ընկերներս անակնկալ մատուցեցին և եկան մեր տուն՝ ինձ շնորհավորելու:) Շամպայնի ու տորթի սեղան ստացվեց և շատ հաճելի մթնոլորտ»,- ասաց նա ու հավելեց, որ առանձնահատուկ բաներ տեղի չեն ունեցել, պարզապես լավ ժամանակ են անցկացրել:

Կնոջ՝ Աննայի մատուցած անակնկալի մասին Արամեն գերադասեց լռել՝ նշելով, որ անակնկալների մասին չեն խոսում. «Նա ինձ շնորհավորեց ինչպես կշնորհավորի սիրելի մարդը՝ ամենալավ մաղթանքներով:)»: Ինչ վերաբերում է նվերին՝ երգիչն ասաց, որ կինն իր համար շատ թանկ ու հաճելի նվեր է մատուցել, սակայն կրկին գերադասեց չմանրամասնել՝ ինչի մասին է խոսքը

Երգիչը նշեց, որ ավելի շատ սիրում է շնորհավորել մարդկանց, քան ընդունել շնորհավորանքներ: Այս տարի նա հատուկ երեկույթ չի կազմակերպել տարեդարձի կապակցությամբ: «Լինելու եմ ընտանիքիս և ընկերներիս հետ: Այսօր միայն իմ ծնունդը չէ:) «Արամե» կարաոկե-ակումբի 3 տարին է լրանում, իմ՝ 33, և ես գնալու եմ շնորհավերելու իմ ակումբի ծնունդը»,- ասաց երգիչը, ով նաև երգելու է ակումբի տարեդարձի առթիվ:) Վաղն Արամեն կմեկնի Մոսկվա՝ այնտեղի ընկերների հետ տարեդարձը նշելու:

Երգիչը տարեդարձի կապակցությամբ պահելու է ամենանվիրական երազանքը. «Ես հիմա իմ կյանքի ամենակարևոր երազանքն եմ պահում. Աստծուն աղոթում եմ, որ ինձ տղա պարգևի և նրան տամ հայրիկիս անունը: Այդ ժամանակ կյանքս ամբողջովին կփոխվի»:

BlogNews-ը շնորհավորում է երգչին և մաղթում, որ նրա երազանքն իրականանա:)

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել