Գիտնականները հաստատում են, որ առողջության 80%-ը կախված է մարդու հոգեկան վիճակից: Ավստրիացի գիտնական, հոգեբանության և փսիխոսոմատիկայի մասնագետ Վոլֆգանգ Գրուբերը հետազոտություն է արել, որի արդյունքում նա հետազոտել է 2000 կամավոր մարդկանց հինգ տարվա ընթացքում: Դրա արդյունքում հայտնաբերել են առողջության համար 5 վտանգավոր զգացմունքներ:
1. Նախանձ
Եթե ուզում ես առողջ լինել, դադարիր նախանձել և մի համեմատիր քեզ ուրիշների հետ: Պարզ է դարձել, որ նախանձների մոտ ինֆարկտի առաջացման ռիսկը 2,5 անգամ ավելի մեծ է, քան նրանց մոտ, ովքեր ուրախ են ուրիշների հաջողությամբ կամ գոնե անտարբեր են: Գիտնականները նախանձը անվանել են թույն մարդու սրտի համար:
2. Խանդ
Հետազոտությունը ցույց է տվել, որ խանդը խախտում է օրգանիզմի հորմոնային կարգավիճակը և ամենից առաջ քչացնում է սեռական հորմոնների արտադրությունը, մասնավորապես տեստոստերոնը, որը պատճառ է հանդիսանում տղամարդու մոտ իմպոտենցիայի առաջացման: Խանդոտ մարդիկ հաճախ ունենում են միգրեն, ուժեղ գլխացավեր, անքնություն, սրտի ռիթմի խանգարում:
3.Ինքնամեղադրում
Ինչպես ցույց է տրվել, մեղքի զգացողությունը իր նկատմամբ մեծացնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը, մարդիկ ինքնամեղադրմամբ զբաղվելով հաճախ հիվանդանում են մրսածությամբ, շատ հեշտ են վարակվում ինֆեկցիաներով և դա ընդունում են, որ հենց այդպես էլ պետք է լինի:
4.Խղճահարություն սեփական անձի նկատմամբ
Խղճահարությունը սեփական անձի նկատմամբ առաջացնում է լյարդի խնդիր, գաստրիտ, ստամոքսի խոց, իմունիտետի նվազում, սառը քրտինք, անտեղի վախեր, ընկնում է արյան ճնշումը, ավելանում է արտադրությունը ացետիլխոլենի` թուլության հորմոն, քչանում է շաքարի պարունակությունը արյան մեջ:
5. Ագահություն
Ագահ մարդկանց մոտ մեծամասամբ խանգարումներ է առաջանում մարսողության հետ: Կարող է առաջանալ անորեքսիա կամ բուլիմիա:
Աղբյուր
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/474692879235787
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել