2012թ. դեկտեմբերի 4-ին Գորիս համայնքի ավագանին հաստատեց 2013թ. համայնքի բյուջեն, ինչպես նաև աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները, դրույքաչափերը:

Այսպիսով, 2013թ. Գորիս համայնքի բյուջեի եկամտային մասը կազմում է 376 մլն 463 հազար դրամ, որից 321 մլն 259հազարը` պետության կողմից հատկացվող սուբսիդիա: Այսինքն, Գորիս համայնքի սեփական եկամուտները կազմում են 55 մլն 204 հազար դրամ:

Բյուջեի զգալի մասը` մոտ 295 մլն դրամը նախատեսված է քաղաքապետարանի աշխատակազմի, մշակութի տան, խմբակների, մանկապարտեզների գործունեության և աշխատակիցների աշխատավարձների վճարման համար :

18 մլն 840 հազ դրամ` աղբահանության համար է նախատեսված, իսկ 16 մլն 960 հազ դրամ` շրջակա միջավայրի պաշտպանության /?/ 15 մլն 640 հազ դրամ` նախատեսված է տրանսպորտային և հատուկ տրանսպորտային նյութերի համար, 1 մլն 500 հազ.դրամ` արտասահմանյան գործուղումների համար և այլն:

Բյուջեի եկամուտների և ծախսերի մասին հավելյալ տեղեկատվությունը առկա է Գորիս համայնքի պաշտոնական կայքում goriscity.am

Անգամ ոչ պրոֆեսիոնալ մասնագիտական վերլուծությունից պարզ երևում է, որ Գորիսի համայնքի բյուջեն, ինչպես Հայաստանի մնացած մոտ 930 համայնքների բյուջեները ընդամենը ծախսային են և չեն կարող ապահովել զարգացման հեռանկարներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել