Ձեզ ենք ներկայացնում նեպալյան իմաստունների 32 պարզ, սակայն խորիմաստ խորհուրդները։

1. Դանդաղ խոսիր, արագ մտածիր։

2. Մի՛ դատիր մարդկանց նրանց բարեկամներով։

3. «Ես քեզ սիրում եմ» ասելիս ճշմարտությունն ասա։

4. Երբ ասում ես. «Ես զղջում եմ», նայիր մարդու աչքերին։

5. Երբեք մի՛ ծիծաղիր ուրիշի երազների ու երազանքների վրա։

6․ Մարդկանց ավելին տուր, քան նրանք սպասում են և դա արա ուրախությամբ։

7․Միշտ մտքում պահիր քո սիրած բանաստեղծությունը։

8. Մի՛ հավատա այն ամենին, ինչ կլսես, ծախսիր այն ամենն ինչ ունես, ու քնիր այնքան, մինչև քունդ կառնես։

9. Մեծագույն սերն ու ձեռքբերումները միշտ մեծ ռիսկ են պահանջում։

10. Երբ պարտվում ես փորձիր դրանից դաս քաղել և հետևաբար՝ օգուտ։

11. Հարգիր ինքդ քեզ, հարգիր մյուսներին, պատասխան տուր բոլոր արարքներիդ համար։

12. Թույլ մի՛ տուր՝ փոքրիկ վեճը կործանի մեծ ընկերությունը։

13. Երբ հասկանում ես, որ սխալ ես գործել, մի՛ փորձիր կոծկել այն, այլ փորձիր ուղղել։

14. Ամեն օր որոշակի ժամանակ միայնության մեջ մնա։

15. Պատրաստակամ եղիր փոխանակության, բայց արժեքներդ ձեռքից երբեք բաց մի՛ թող։

16. Երբեմն լռությունը լավագույն պատասխանն է։ 

17. Շատ գրեքեր կարդա։

18. Հավատա Աստծուն, սակայն միշտ «մեքենան» փակ պահիր։

19. Սիրելի մարդկանց հետ վիճելիս այդ պահի իրավիճակի մասին խոսիր, մի՛ հիշիր անցյալը։

20. Կարդա տողատակերը։

21. Գիտելիքներով կիսվիր երեխաների հետ։ Այսօր դա անմահության հասնելու միակ միջոցն է։

22. Նուրբ վարվիր հողի հետ։ Մի՛ աղտոտիր այն։

23. Երբեք մի՛ ընդհատիր, երբ քծնում են քեզ։

24. Ուրիշների գործերին մի՛ խառնվիր, սին խոստումներ մի՛ տուր։

25. Մի՛ վստահիր նրան, ով բաց աչքերով է համբուրվում քեզ հետ։

26․Տարին մեկ անգամ այցելիր այնտեղ, որտեղ երբեք չես եղել։

27․ Եթե մեծ գումարներ վաստակես, դրանց մի մասն օգտագործիր մյուսներին օգնելու համար։

28․ Հիշիր՝ ցանկալին չստանալը, երբեմն հենց ինքը՝ հաջողությունն է։

29․ Լսիր բժիշկներին, սակայն սովորիր խախտել նրանց որոշ արգելքներ։

30. Գնահատիր հաջողություններդ նրանով, թե ինչ ես զոհաբերել դրանց հասնելու համար։

31. Ճամփորդությանդ վերջնակետը քո «ես»-ն է։

32. Սիրուն ու սննդին անխոհեմությամբ վերաբերվիր. մի՛ սիրիր ու մի՛ պատրաստիր ուրիշների բաղադրատոմսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել