2016թ. հունվարի 1-ից չաշխատող մայրերին ևս կտրվի մայրության նպաստ: 
Ներկայումս, հղիության և ծննդաբերության նպաստը, որը փոփոխվեց և դարձավ մայրության նպաստ, տրվում է տարեկան շուրջ 13 000 աշխատող կնոջ, իսկ 2016 թվականի հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան տարեկան շուրջ 30 000 կին:

Նշենք, որ մայրության նպաստի իրավունք ունեն ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օր) առաջին օրվա դրությամբ չաշխատող անձինք:

Ըստ օրենքի, չաշխատող կանանց մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի՝ 140 օրվա ընթացքում:

Հարկ է նշել, որ այս որոշումը պետության վրա շուրջ 4 մլրդ դրամի լրացուցիչ սոցիալական բեռ է ավելացնելու: Սակայն այս որոշման ընդունումը, միանշանակ, դրական ազդեցություն կունենա ծնելիության մակարդակի բարձրացման վրա, ինչը մեր նման փոքր երկրների համար կարևոր խնդիր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել