«Մենք մտահոգված ենք Թուրքիայում բոլոր այն լրատվամիջոցների համար, որոնք այս օրերին թուրքական կառավարությանը իրենց քննադատական մոտեցումների պատճառով հայտնվում են արհեստածին մեղադրանքների մեջ, որոնցից առավել վտանգավորը իբր ահաբեկչական քարոզչություն կատարելն է: 
Մենք կոչ ենք անում Թուրքիային հարգել լրատվամիջոցների ազատ խոսքի իրավունքը , պաշտպանել անվտանգ գործունեությունը, որն էլ հենց ամրագրված է Թուրքիայի սահմանադրության մեջ: Մենք նոյեմբերի մեկին ուզում ենք տեսնել ազատ, արդար, վստահելի ընտրություններ այնտեղ: 
Հարձակումները ազատ լրատվամիջոցների և լրագրողների վրա վրա արդեն ավելի ու ավելի է տարածվում Թուրքիայում:Վերջին օրինակներից են Ահմեդ Հաքանի վրա հարձակումը :
Սեպտեմբերի 6-ին , իշխանամետ 150 հոգանոց մի խումբ,որը գլխավորում էր Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) անդամ, պատգամավոր Աբդուրրահիմ Բոյնուքալին, հարձակվել են ոչ իշխանական թերթերի խմբագրությունների գրասենյակների վրա:
Մոտավորապես մեկ շաբաթ անց, սեպտեմբերի 15 -ին, թուրք դատախազները սկսել են հետաքննություն իրականացնել ընդդիմադիր թերթերի խմբագիրների նկատմամբ՝ հիմք ընդունելով "ահաբեկչական քարոզչություն,, արհեստածին մեղադրանքը:
Հոկտեմբերի 5-ին համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ պարզ երևում է թե ինչպես են քաղաքացիական հագուստով ոստիկանները Դիարբեքիում զենքի գործադրմամաբ բռնություն կիրառում լրագրողի նկատմամբ:
Վերջապես, յոթ հեռուստաալիքներ, այդ թվում մանկական հեռուստաալիքը, որոնք պատկանում են ընկերությունների, որոնք սերտ հարաբերությունների մեջ են իշխող վարչակազմի հետ, կատարում են հակադեմոկրատական քարոզչություն, ինչպես նաև մրցույթին մասնակցել և ,,հաղթել,, ՝ ստանալով արբանյակային հեռարձակման թույլտվություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել