Այսօրվա իմ ունեցած ինֆոյով փորձեմ վերլուծել այսօրվա Թուրքիան:

Թուրքիան այլևս Թուրքիա է Կենտրոնական Անատոլիայից (İç Anadolu Bölgesi) դեպի արևմուտք ընկած հատվածում, այն էլ որոշակի վերապահումներով: Իսկ ահա հարավ-արևելյան և արևելյան մասում ինքնիշխանություն է, ռազմական ակտիվ գործողություններով: Օր չկա, որ այս շրջաններում չզոհվեն խաղաղ բնակիչներ, PKK-ի մարտիկներ, թուրքական բանակի զինվորներ: Շենքերի տանիքներին ծածանվում են քրդական դրոշները: Այստեղ շուտով իր ներկայությամբ «կպատվի» ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը, որն էլ ավելի կսրի իրավիճակը բնակիչների և զինվորականների միջև: Թուրքիայի կազմալուծումը շարունակվում է դանդաղ, բայց հաստատուն քայլերով: Թուրքիան այլևս անվերադարձ կորցնում է այս շրջաններում իշխանությունը: Թուրքիայի ԿԲ-ն դադարեցրել է այս շրջաններում տարբեր տեսակի վարկավորումը, առևտրային բանկերը դադարեցնում են իրենց մասնաճյուղերի աշխատանքները միջին և փոքր բնակավայրերում: Չնայած այն բանին, որ թուրքական կառավարությունը զորահավաքի հրաման է ստորագրել այս շրջաններում, միևնույն էչի կարողանում պատշաճ կերպով այն իրականացնել, իսկ հարավ-արևելյան շրջաններում ընդհանրապես չի կարողանում կատարել զորհավաք:

Արտաքին ճնշումները Թուրքիայի վրա ևս ծանր ազդեցություն ունեցան: Գերմանայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությունը, որ Թուրքիան չի կարող լինել ԵՄ անդամ, ստիպեց Թուրքիային գիտակցել պահի լրջությունը և վերադառնալ ելման դիրքեր: Սա է փաստում այսօրվա համեմատաբար մեղմ հայտարարությունները Ռուսաստանի հասցեին: Սակայն, ինչպես ասում են, Թուրքիայի մասնատման մեկնարկը տրված է և այլևս երկու տարբեր ժողովուրդներ չեն կարող ապրել նույն երկրում: Այս փաստը այսօր փաստել է նաև ԺԴԿ համանախագահ Դեմիրթաշը իր հանդիպումներից մեկի ժամանակ: 

–Այսքան տարի Թուրքիան ղեկավարել են ազգությամբ թուրք ղեկավարներ, իսկ այսօր հաղթել են քուրդ ղեկավարները, իսկ թուրքերը փորձում են այդ հաղթանակը խլել և նորից տեր լինել քրդերին: Կամ կհաղթենք նոյեմբերի մեկին, կամ կունենանք մեր երազած հայրենիքը-ասել է Դեմիրթաշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել