Lragir.am-ը գրում է.
Գերմանիայի Թյուրինգիա մարզի կենտրոն Էրֆուրտ քաղաքում 8000 մարդ է դուրս եկել փողոց սիրիացի փախստականների նկատմամբ Հունգարիայի իշխանությունների վարած քաղաքականությանն աջակցություն հայտնելու և բողոքելու Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականության դեմ: Այս մասին տեղեկացնում է Շպիգելը:
«Այլընտրանք Գերմանիայի համար» շարժման կազմակերպած ցույցի մասնակիցները պահանջել են Անգելա Մերկելի հրաժարականն ու սահմանին միգրացիոն վերահսկողության խստացում:
Վերջին օրերին Գերմանիայի արևելյան քաղաքներում մի քանի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք կազմակերպել է PEGIDA շարժումը, որը հանդես է գալիս Մերձավոր Արևելքից փախստականների ընդունելու դեմ:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/121522
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել