Ասում են Ռուսաստանը հնարավորա Սիրիայում ռազմական գործողոթյունների շրջանակում, օգտագործի Ստեփանակերտի օդանավակայանը որպես անցումային՝ ռազմական ինքնաթիռների համար։ Հիմա հռետորական հարց. ռուսները էդքան լոխի տպավորություն ե՞ն թողում։ Էդ օդանավակայանի օգտագործումը ուղղակի կնշանակի ևս մի թեժ կետի ստեղծում տարածաշրջանում, քանի որ ազերները մի անգամ չի որ սպառնացել են էդ օդանավակայանից թռնող ցանկացած թիրախ խոցել։ Իսկ եթե հանկարծ տենց բան լինի Ռուսաստանը անկախ իրա կամքից կներքաշվի Ղարաբաղյան պատերազմի մեջ։ Ռուսները հաստատ էդ աստիճան ապուշ չեն էլի, եթե նույնիսկ այդպիսի բան որոշվի ապա դա հստակ պլանավորված քայլ կլինի ընդ որում հենց Հայաստանի օգտին։ Կնշանակի ուղղակի հօդս կցնդի Հայաստանի բոլոր նորելուկ ռուսաֆոբների վարած քաղականությունը։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ Ռուսաստանը նման պլաններ ունի, ապա ոչ այս շրջանում, երեք-չորս թեժ կետում կռվելը նույնիսկ ՌԴ-ի նման պետության համար արդեն չափազանցա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել