Ամբողջ աշխարհում մոդելային կարիերա ունենալու համար անհրաժեշտ է մոդելի բարձրագույն կրթություն, ընդունված նորմերին համապատասխան արտաքին, ինտելեկտի բարձր մակարդակ, հոգեվիճակ, որոշակի դերասանական ունակություններ` այս կամ այն կերպարի մեջ մտնելու համար: Իսկ Հայաստանում մոդել է դառնում ամեն մեկը, ում ծանոթը պրոֆեսիոնալ տեսախցիկ ունի, կամ ամեն մեկն, ով իր ընկերուհիների մեջ մի քիչ տարբերվող նիհար է, կամ երկար ոտքեր ունի: Հայստանում ոչ ոք լուրջ չի վերաբերվում մոդելի մասնագիտությանը: Մեզ մոտ դա ընդամենը նորաձև համարվող  զբաղմունք է, որն օգնում է հակառակ սեռին գրավելու հարցում: Դա է պատճառը, որ երբ լսում ենք ինչ որ մեկի մոդել լինելու մասին, միանգամից սկսում ենք նրան անլուրջ վերաբերվել... ցավոք: Չնայած մեզ մոտ էլ կան աղջիկներ, ովքեր լուրջ են մոտեցել մոդելի կարիերային: Դրա վառ օրինակն են մեր գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, Աննա Գևորգյանը, Մարիա Ավետյանը, Էմմա Չուքասզյանը...

Բայց արի ու տես, որ տեսախցիկների առաջ ավելի հաճախ հայտնվում են անտաղանդները: վերջերս սկսել եմ հետևել մոդել Սեդա Սերոբյանի կարիերային: Եվ միայն մեկ բան կասեմ այս աղջկան` մեկ կամ երկու գովազդում մերկանալով դեռ մոդել չեն դառնում, Սեդա ջան, մի տանջիր մեզ: Լավ մի երկու կանգնելու դիրք սովորիր ինքդ քեզ մոդել հռչակելուց առաջ:

Նայում եմ նրա բոլոր նկարները: ԲՈԼՈՐ նկարներում անխտիր նա նույն ԴԻՐՔՈՒՄ Է: Համոզվեք ինքներդ`

Անգամ վարսավիրանոցում է նա ՆՈՒՅՆ դիրքով կանգնում

531

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել