Նոյեմբերի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայան բարեգործական համերգ, որի ամբողջ հասույթն կտրամադրվի ընդհանուր ընկերոջը, ով աջակցության կարիք ունի: BlogNews.am-ի հետ զրույցում համերգի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանը նշեց. «Ցավոք այսօր մեր ցանկությունները, մեր հնարավորությունների հետ չեն համապատասխանում: Նա պատահական մարդ չէ, նրա հետ ծանոթ են համերգի բոլոր մասնակիցները: Ցավոք չեմ կարող ասել՝ ում մասին է խոսքը: Երբ առաջարկեցի համերգ, նա շատ ամանչեց, բայց նա դրա կարիքն այսօր ունի»:
Համերգը ունի նաև խորագիր «մեկը բոլորը, բոլորը՝ մեկի համար», միտքն այն է, որ ընկերները օգնում են իրենց ընկերոջը. «Սա էլ հիմնական պատճառը, որ հադիսավարները չորսն են՝ Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արմուշը և Վահագն Գրիգոյանը: Վահագնի և Արմուշի գաղտնի միտումն էլ նրանում է ստեղծված, որ մարդկանց ցույց տանք, որ ժամանականին «32 ատամը» և «Վիտամին» ակումբը կիսվել են, բայց միևնույն է նրանք ընկերներ են, և ի դեպ հնարավոր է համերգին մասնակցի նաև Արամ MP3–ը: Այս համերգի համար կարել ենք հատուկ համազգեստներ, որոնք ցավոք մեր թատրոններում չգտանք: Շուտով կլինի պաստառ նաև երգի-երգչուհիների մասնակցությամբ»:
Խաչիկը դեռ չի շտապում նշել երգիչների ամբողջական ցանկը, քանի որ դրանք ավելանալու են և գուցե փոփոխվեն. «Կան մի քանի դեռ ճշտումներ, որ պետք է երգիչները իրենց գրաֆիկում անեն: Բայց կարող եմ ասել, որ գրեթե բոլոր այսօրվա մեր սիրված երգիչ-երգչուհիները լինելու են, կլինի նաև ժողովրդական ազգագրական խումբ, այսինքն կլինեն տարբեր ժանրեր, բացի դասականից: Ես իհարկե հասկանում եմ, որ այսօր արդեն այնքան շատ են բարեգործական միջոցառումները, որ մարդկանց հավատն էլ է անգամ կորում: Բայց մարդիկ կարող են վստահ լինել, որ յուրաքանչյուր տոմսի գումար, գնալու է այդ մարդուն բուժմանը»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի