Ռուսաստանի նախագահն այսօր նշում է իր 63-ամյակը։

Վլադիմիր Պուտինը ծնվել է 1952թ․ի հոկտեմբերի 7-ին Լենինգրադում.

Ես սովորական ընտանիքից եմ սերում, և հենց այսպես էլ ապրել եմ երկար ժամանակ, գրեթե ողջ կյանքիս ընթացքում։ Ես ապրել եմ որպես միջակ, նորմալ մարդ և միշտ պահպանել եմ այդ կապը։

Նրա մայրը հավանություն չէր տալիս Պուտինի՝ ձյուդոյով զբաղվելու մտքին.

Ամեն անգամ, երբ ես պարապմունքի էի գնում նա փնթփնթում էր. «Նորից գնաց իր կռիվներն»։

Ամեն ինչ փոխվեց, երբ Պուտինի մարզիչը այցելեց նրանց տուն ու նրա ծնողներին պատմեց նրա հաջողությունների մասին, և ընտանիքի վերաբերմունքը սպորտի նկատմամբ Պուտինի հետաքրքրվածությանը փոխվեց։

Նրա ուսուցչուհի Վերա Գուրևիչը հիշում է. «Հինգերորդ դասարանում նա դեռ չէր գտել իրեն, սակայն ես զգում էին նրա ներուժը, էներգիան ու բնավորությունը։ Ես մտածում էի, որ այս տղան դեռ շատ բանի կարող է հասնել ու որոշեցի նրան ավելի շատ ուշադրութոյւն դարձնել ու կտրել նրան փողոցի տղաներից»։

Մինչև վեցերորդ դասարանը Վլադիմիր Պուտինն այնքան էլ հետաքրքրված չէր դասերով, սակայն նա ինքն ինքնուրույն կտրուկ փոխեց իր վերաբերմունքը դասերի նկատմամբ, երբ 6-րդ դասարանուն էր.

Այլ առաջնահերթություններ առաջ եկան։

Երբ ես սկսեցի  սովորել համալսարանում, նոր նպատակներ ու նոր արժեքներ առաջ եկան ինձ համար։ Ես հիմնականում կենտրոնացած էի դասերի վրա և սկսեցի սպորտը որպես երկրորդական երևույթ դիտարկել։ Բայց, իհարկե ես կանոնավոր մարզվում էի և նույնիսկ կարծես որպես սովորություն մասնակցում ազգային մրցումների։

Լենինգրադի պետական համալսարանն ավարտելուց հետո Պուտինն աշխատանքի անցավ Անվտանգության դաշնային բյուրոյում։

ԿԳԲ-ի իմ ընկալումը հետախուզության մասին իմ լսած իդեալականացված պատմությունների վրա էր հիմնված։

1985-1990թթ․ին Վլադիմիր Պուտինն աշխատեց Արևելյան Բեռլինում։ Նա ծառայում էր Դրեզդենի տեղի հետախուզական գրասենյակում։

Իմ գործերը լավ էին։ Սովորական երևույթ էր արտերկրում աշխատելու պարագայում ավելի բարձր պաշտոնի առաջարկ ստանալը. ես երկու անգամ պաշտոնի առաջարկ ստացա։

1991թ․ի հունիսից սկսած Պուտինն աշխատանքի անցավ որպես Միջազգային հարաբերություների հանձնաժողովի նախագահ և 1994թ․ից միաժամանակ զբաղեցրեց Սանկտ Պետերբուրգի քաղաքային կառավարության նախագահի տեղակալի պաշտոնը։

Կառավարությունում աշխատանքի անցնելով՝ նա դուրս եկավ ԿԳԲ-ից։

1996թ․ին Վլադիմիր Պուտինը ընտանիքի հետ տեղափոխվեց Մոսկվա, որտեղ նրան առաջարկեցին Նախագահական գույքի կառավարման տնօրինության պետի տեղակալի պաշտոնը։

Չեմ ասի, թե չեմ սիրում Մոսկվան, պարզապես Սանկտ Պետերբուրգն ավելի շատ եմ սիրում։

1999թ․ի օգոստոսին Պուտինը նշանակվեց Ռուսաստանի կառավարության վարչապետ։ Պաշտոնի առաջարկը նա ստացավ այն ժամանակ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինից.

Այն ժամանակ ես մտածեցի՝ եթե ես կարողանամ մեկ տարի ծառայել, դա արդեն լավ սկիզբ կլինի, և եթե ես կարողանամ ինչ-որ բան անել Ռուսաստանը բաժանվելուց փրկելու համար, ապա սա մի բան կլինի, որի համար ես կարող եմ հպարտանալ։

2000թ․ին՝ կարճ ժամանակ անց, Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը առաջարկեց, որ Վկադիմիր Պուտինը դառնա գործող նախագահ։

Ճակատագիրն ինձ հնարավորություն էր տալիս ամենաբարձր մակարդակում ծառայել երկրին և հիմարություն կլիներ ասել. «ոչ ես կգնամ ու փոխարենը արևածաղկի սերմեր կվաճառեմ, կամ մասնավոր իրավաբանական գործունեությամբ կզբաղվեմ»։ Ես այս ամենը կարող էի և հետո անել։

Վլադիմիր Պուտինն ընտրվեց Ռուսաստանի նախագահի պաշտոնում 2000թ․ի մարտի 26-ին և երկրորդ անգամ վերընտրվեց 2004թ․ի մարտի 14-ին։ 2008թ․ի մայիսի 8-ին նա նշանակվեց վարչապետի պաշտոնում։

Միացյալ Ռուսաստան կուսակցության 12-րդ կուսակցական համաժողովի երկրորդ նստաշրջանում պատվիրակները հաստատեցին Վլադիմիր Պուտինի թեկնածությունը 2012թ․ի նախագահական ընտրություններին։

Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ Ռուսաստանի նախագահ ընտրվեց 2012թ․ի մարտի 4-ին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել