Tert.am-ը գրում է.

Ըստ ազգային վիճակագրական ծառայության՝ 2015թ-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ թեև ընդհանուր առմամբ պարենային ապրանքների գների անփոփոխ են մնացել, սակայն որոշ ապրանքների գներ աճել են, որոշներն էլ՝ նվազել:

Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.3-3.5% գնաճ, իսկ 8-ում՝ 1.7-0.1% գնանկում:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 12.6%, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ` 3.5% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է սնկի՝ 4.1%, վարունգի՝ 4.8%, կանաչ սոխի` 18.3%, սմբուկի` 18.3%, սխտորի` 19.8%, լոլիկի` 27.1%, կաղամբի 31.0% գնաճով: 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ կանաչ լոբու գինն աճել է 0.9%-ով, խառը կանաչեղենինը՝ 3.2%-ով:

Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է գազարի՝ 18.7%, ծաղկակաղամբի՝ 13.7%, գլուխ սոխի՝ 9.0%, կանաչ պղպեղի՝ 5.9%, կարտոֆիլի 2.0% գնանկում:

2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ կաթնամթերքի գինն աճել է 0.3%-ով, ձկնամթերքինը՝ 0.4%-ով, ոչ ոգելից խմիչքինը՝ 1.7%-ով, այլ մթերքինը՝ 1.9%-ով:

Մրգի ապրանքախմբում 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 4.8%, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ` 1.7% գնանկում: Մասնավորապես խաղողի գինը նվազել է 29.1%-ով, տանձինը՝ 18.3%-ով, սալորինը՝ 13.5%-ով, ձմերուկինը՝ 8.0%-ով, խնձորինը՝ 3.8%-ով, ելակինը՝ 1.0%-ով:

Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ադամաթզի՝ 1.3%, կիտրոնի՝ 2.3%, նարնջի` 9.3%, սեխի 14.7% գնաճ:

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 2.1%-ով, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ՝ 0.6%-ով:

Հացամթերքի ապրանքախմբում 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 5.3% գնաճ, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.3% գնանկում:

Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է 1.5% գնաճ, իսկ նախորդ մասվա համեմատ` 0.3% գնանկում:

2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.3%, հրուշակեղենի՝ 0.3%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.3%, կենդանական և բուսական յուղերի 0.1% գնանկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել